Բայրամովն ու Աբդոլլահիյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը և Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց են ունեցել, գրում է Interfax-ը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։