Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Հայաստան
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան։
Իրանի ԱԳ նախարարի օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Նախատեսված է Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։