Աբդոլլահիանը ժամանել է ՀՀ ԱԳՆ․ կայացել է նրա և Արարատ Միրզոյանի առանձնազրույցը (լուսանկարներ)
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Ավելի ուշ Անի Բադալյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը: