Փաշինյանն ու Ալիևը երեկ չեն բանակցել. Պեսկով
Տեղեկություն չունեմ, որ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Սանկտ Պետերբուրգում բանակցություններ են վարել։ Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ լրագրողների հետ զրույցին։
«Նրանք երեկ բանակցություններ չեն վարել, սակայն իրադարձությունները, ինչպիսին է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը Սանկտ Պետերբուրգում, լավ հնարավորություն են ոտքի վրա կարճ շփումների համար», - ընդգծել է Պեսկովը: