Փաշինյանը մեղադրել է ՌԴ-ին բոլոր հնարավոր ու անհնարին մեղքերի մեջ․ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սրանք լրիվ ցիրկ են…
Նիկոլի ԱԳՆ Միրզոյանն ասում է՝ «պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, թերևս այնքան էլ չի համապատասխանում իրականությանը»։
Ու այս բառերն արտաբերողն աշխատում է ՀՀ ԱԳՆ…
Հիշեցնեմ,որ 2023-ի հունվարին Նիկոլ Փաշինյանն էր ռուսական ռազմական ներկայությունն անվանել սպառնալիք ՀՀ-ի համար։
Փաշինյանի այդ հայտարարությունն էլ «աբսուրդ» էր որակել ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան։
Փաշինյանն է մեղադրել ՌԴ-ին բոլոր հնարավոր ու անհնարին մեղքերի մեջ։
Փաշինյանի ԱԽՔ-ը մեղադրում էր ՌԴ-ին ՀՀ-ից «միջանցք պահանջելու» ու Միութենական պետության մեջ մտցնելու մեջ։
Փաստորեն Միրզոյանի համար ՀՀ վարչապետի ու ԱԽՔ-ի պաշտոնները «բարձր մակարդակ» չէ։
Երեւի նրա համար «բարձր մակարդակ»է համարվում միայն Թուրքիայի կամ Ադրբեջանի ղեկավար լինելը։
Այստեղ են ասել՝ աշխարհ կանգնի,իջնող կա»,- գրել է Շարմազանովը։