Հայաստանը Մոսկվայի հետ դաշինքը փոխանակում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ լոկ լղոզված խոստումների հետ
Ցավոք, պաշտոնական Երևանը, ենթարկվելով արևմտյան ուժերի համոզմանը, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը։ Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով Հայստանը Մոսկվայի հետ ժամանակի փորձարկված դաշինքը փոխանակում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ լոկ լղոզված խոստումների հետ։
«Ռազմավարական շրջադարձի ընթացքն արդարացնելու համար նրանք փորձում են Ռուսաստանին մեղադրել հանրապետության բոլոր դժբախտությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար։ Մենք բազմիցս հրապարակայնորեն խոսել ենք ռուսական մտահոգությունների մասին. հիմա իմաստ չունի կրկին թվարկել Հայաստանի իշխանությունների անբարյացակամ քայլերը»,–նշելէ Լավրովը։
Նա ընդգծում է, որ Հայաստանը Ռուսաստանի համար եղել և մնում է ռազմավարական գործընկեր․ «Համոզված ենք, որ բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և կհաղթահարվեն քաղաքական կամքի առկայության դեպքում: Հենց ռուս-հայկական կապերի կայուն և համակարգված զարգացումն է, որ համապատասխանում է մեր երկու պետությունների ժողովուրդների արմատական շահերին»։