Ինքը գիտակցաբար է զոհել Ղարաբաղը. Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանի մասին
Պետք է հստակ ընդգծեմ մի կարևոր հանգամանք` Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար: Այս մասին այսօր` դեկտեմբերի 28-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Երբ որ նա խոսում է ինչ-որ մահակների մասին, այսինքն` իր համար Լեռնային Ղարաբաղի հարցը մահակ է խաղացրել իր գլխին: Ուղղակի ես չհասկացա` որ մահակների մասին է խոսում, կամ ովքեր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին` համանախագահնե՞րը, որ 5 անգամ գրավոր հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, որ այն պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ: Ո՞ր երկրի մասին է խոսում, ու՞մ մասին է խոսում, որ մահակ է պարզել Հայաստանի գլխին: Այն երկրի՞, որը մեզ միլիարդներով անվճար սպառազինություն է մատակարարել և ինչը ամբողջությամբ ինքը հանձնել է Ադրբեջանին:
Բայց գոնե հասկացանք բոլորս իր խոստովանությունը: Ինքը շատ ճիշտ է ասում` միակ ճիշտ բանը, որ ասել է: Ինքը գիտակցաբար է զոհել Ղարաբաղը»,- ասաց Երրորդ նախագահը: