Քաղաքացին մեզ համար տուգանքի մատերիալ չէ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Հիշում եք չէ այն խոսակցությունը՝ քաղաքացին տուգանքի մատերիա՞լ է, թե՞ ոչ, այդ հարցը լուծելու համար ներդրեցինք բալային համակարգ։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանա ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախկինում ինչ համակարգ ունեինք․ մարդիկ մինչև 500,000 դրամ տուգանք ունեին։ Համակարգն ասում էր խնդիր չունես, կարող ես քշել 100, 300, 500, փողդ վճարի, շարունակի նույն ձևով վարել։ Եղած քաղաքականությունը խրախուսում էր քաղաքացուն, որ եթե դու հնարավորություն ունես, գրպանդ ներում է, ինչքան ուզում ես, խախտում արա, ինչ ուզում ես արա, վճարիր, գնա քո ճանապարհով։ Պետությունն ասում էր՝ խախտում արա, պետությանը եկամուտ բեր, դրա համար էինք ասում քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»,- ասաց Փաշինյանը։