Ազգային խնդիրը լուծելու համար պարտավոր էինք ռեսուրս դնել․ Սերժ Սարգսյան
Ազգային խնդիրը լուծելու համար պարտավոր էինք ռեսուրս դնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Նախ՝ չի ասել, որ ռեսուրս է ուղղվել, ասել է՝ հսկայական, առյուծի բաժինը ռեսուրսների ներդրվել է։ Սուտ է։ ԼՂ բյուջեն ձևավորվում է ինչպես ներքին հարկերի հավաքումից, այնպես էլ՝ Հայաստանից տրվող վարկով, որը կազմում է մեր բյուջեի փոքր, չնչին մասը։ Այո, ես չեմ բացառում, որ այնտեղ եղել է նաև լրացուցիչ ծախս՝ սպառազինություն ձեռք բերել և այլն, բայց դա չի կարող լինել առյուծի բաժին։ Եթե նույնիսկ շատ մեծ ռեսուրս պետք է դնեինք, ազգային խնդիրներ պետք է լուծեինք, պարտավոր էինք դնել»,-նշեց Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իշխանությունների պնդումներին, թե ռեսուրսները ՀՀ-ին ուղղելու փոխարեն Արցախին է ուղղվել։