Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Անհրաժեշտ է շրջանառությունից հանել «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը․ մանկավարժների, մեթոդաբանների դիրքորոշումը

«Բնօրրան» ՀԿ-ն, արձագանքելով «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հանրության լայն շրջանակներում առաջացած մտահոգություններին, մանկավարժների, մեթոդաբանների խորհրդակցություն է հրավիրել։ «Բնօրրան» ՀԿ-ից հայտնում են, որ հրավերին արձագանքել են բազմաթիվ ուսուցիչներ, մեթոդաբաններ, գիտնականներ, պատմագետներ, ինչպես նաև ՀՀ Փաստաբանական պալատը (4 փաստաբաններ): Միևնույն ժամանակ «Բնօրրան» ՀԿ-ն հայտարարել էր «բաց դռների» քաղաքականություն՝ այլ շահագրգիռ կառույցների և անհատների հյուրընկալելու պատրաստակամությամբ։

«Բնօրրան» ՀԿ-ն խորհրդակցությանը չի հրավիրել դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանին,  քանզի միջոցառման  նպատակը դասագրքի կիրառման փորձին ծանոթանալն էր։ Սակայն հեղինակը հրավիրված է եղել կազմակերպության կողմից նոյեմբերի 30-ին նախաձեռնված գիտնականների հանդիպմանը։

«Բնօրրան» ՀԿ-ից նշում են, որ խորհրդակցությանը մասնակցել ցանկացող շատ մասնագետների  ներկայությունը  հնարավոր չի եղել ապահովվել վարչական տարբեր համակարգերի կողմից կիրառված հնարավոր ճնշումների պատճառով։

Խորհրդակցությունը բանախոսել են Վահրամ Սողոմոնյանը («Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն), Արթուր Խալաթյանը («Գիտսերունդ» ծրագրի գլխավոր հետազոտող), Միքայել Բադալյանը (ուրարտագետ, պատմական գիտությունների թեկնածու, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, Հայկ Դեմոյանը (պատմական գիտությունների դոկտոր), Սամվել Պողոսյանը (պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Զոհրաբ Գևորգյանը (պատմական գիտությունների թեկնածու), Մանյա Նաջարյանը («Մեկ Ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ), մի շարք ուսուցիչներ՝ ներկայացնելով դասագրքի մեթոդաբանության առանձնահատկությունները, տեսական և դիդակտիկ նյութի խնդիրները, ինչպես նաև աշակերտների  շրջանում դասագրքի գործնական կիրառման հետ կապված փորձը։

Խորհրդակցության ընթացքում մեթոդաբան մասնագետների կողմից ներկայացվել է ժամանակակից համաշխարհային առաջատար փորձը, մոտեցումները, կուտակված և կիրառվող գիտելիքը դասագրքերի ստեղծման, նյութի ընտրության ու օգտագործման, դասավանդման, մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև առաջատար երկրներում ձեռնարկների կիրառման վերաբերյալ, որոնք կազմվում են տասնյակ նեղ մասնագետներից բաղկացած խմբերի կողմից ։

Սակայն ՀՀ-ում առկա մեթոդաբան ու մասնագիտական ոլորտին տիրապետող ուժերը ներգրավված չեն եղել դասագրքի ստեղծման աշխատանքների մեջ: Խորհրդակցությանը նշվել է նաև, որ «Դասագիրք» հասկացությունը ներկայումս փոխակերպվում է և նյութի ընտրության, կառուցման  հարցում պահանջվում է ժամանակակից մոտեցումներ և  տեխնոլոգիական արդի լուծումներ:

Ուսուցիչների կողմից ներկայացվել են դասագրքի  կիրառման հետ կապված դասապրոցեսին ի հայտ եկած տարաբնույթ խնդիրները, որոնք պայմանավորված էին առկա սխալների, թեմաների ոչ օրինաչափ դասավորվածության, ուղղորդված  հարցադրումների, ինչպես նաև աշակերտների կողմից դասագրքի սխալների բացահայտման, տեսական նյութի  ընկալման և յուրացման բարդությունների հետ։ 

Իսկ գիտական բնույթի գրեթե  բոլոր նշված դրույթները կապված էին  արդեն իսկ նոյեմբերի 30-ին  մասնագիտական հանդիպման ընթացքում գիտնականների կողմից հնչեցված խնդիրների հետ։

Մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմոնյանն իր ելույթում նշել է,  որ մեթոդաբանական առումով դասագիրքը անթերի  է, սակայն այդ տեսակետը որևէ մասնակից  չի կիսել։

Դասագրքի ստեղծման կարգի, գործընթացների հետ կապված իրավական անհամապատասխանությունների մասով մտահոգություններ են հնչեցվել  փաստաբան Արա Զոհրաբյանի կողմից։

«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի շուրջ մանկավարժների, մեթոդաբանների խորհրդակցության արդյունքում ձևավորված դիրքորոշումը.

«Դասագիրքն ունի գիտական, մեթոդաբանական, կրթադաստիրակչական, մանկավարժական, պատկերագրական նյութի համալիր խնդիրներ, որոնք ուսուցիչների շրջանում ստեղծել  են դասավանդման լրացուցիչ դժվարություններ և խաթարում են ուսուցման բնականոն ընթացքը, իսկ սովորողների շրջանում հանգեցնում  տեսական նյութի ընկալման, յուրացման և վերարտադրման խնդիրների։

Շահագրգիռ բանախոսների, վարչական մարմինների կողմից ներկայացված ժամանակի սակավության, միջոցների անբավարարության, նոր մոտեցումների «պիլոտային» կիրառման պատճառաբանությունները հնարավոր չէ ընդունել որպես հիմնավորում կամ արդարացում։

Դասագիրք ստեղծողների կողմից չի կիրառվել դասագրքի ստեղծման և ներդրման առաջատար մեթոդաբանությունը, իսկ կիրառվածը արհեստական նմանեցում (իմիտացիա) է հիշեցնում։

Դասագիրք ստեղծողները ցանկացել են անցում կատարել «ընկալում, յուրացում, վերարտադրում»-ից դեպի «մեթոդի կիրառում, հմտությունների ձևավորում, քննադատական մտածողություն», բայց  «նոր գործիքակազմ»-ը չի արտահայտել գիտելիքի փոխանցման հնարավորությունը» և ակնկալվող «նորարարությունը»։

Դասագրքում բացակայում է նպատակադրումը` աճող սերնդի մոտ ձևավորել առանցքային նշանակություն ունեցող որոշակիություն հայ ազգի ծագումնաբանության, ինքնության, գոյաբանության և պետականության հիմնահարցերում, այլ առկա է վարկածային մոտեցում առանցքային նշանակության հարցերում:

Դասագիրքը ստեղծողները, վարչական մարմինների ներկայացուցիչները կանոնակարգի իրավական նյութին, շահերի բախում հասկացությանը, լուծումներին, նախագծերի կառավարման մեթոդներին, բովանդակային նյութի գոյացման և մեթոդաբանական հմտություններին պատշաճ տիրապետելու դեպքում կարող էին խուսափել ստեղծված բազմաբնույթ խորքային խնդիրներից։

Առկա է վարչական  լուրջ դիմադրություն դասագրքի  տեսական և մեթոդաբանական խնդիրների բարձրաձայնմանը և թափանցիկ վերլուծությանը: Մասնագետների ազատության դեմ ոտնձգությունները հանգեցնում են քաղաքացիական ակտիվության անկնման և կտրուկ նվազեցնում նրանց մասնակցությունը հանրօգուտ գործին:

Դիմադրող կառույցների կողմից հարցի քաղաքականացումը, էապես խանգարում է դասագրքի հետ կապված խնդիրների բացահայտմանը և խոչընդոտում է արդյունավետ լուծումներին:
Դասագիրք ստեղծելը լրջագույն աշխատանք է, որը պահանջում է պատասխանատու մոտեցում, հսկայական ռեսուրսներ, համալիր մոտեցումներ և պատասխանատվության անխուսափելիություն՝ բոլոր ներգրավված կողմերի համար։

Մեկ հեղինակի կազմած դասագիրքը անհրաժեշտ խորությամբ չի կարող պարունակել պատմական տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող նեղ մասնագիտական թեմաներ:

Անհրաժեշտ է վերանայել այն կանոնակարգը, որը թույլ է տալիս մեկանձնյա հեղինակել դասագիրք՝ շահերի հնարավոր բախման հնարավորությունը նվազեցնելու նպատակով։

Ուստի՝ դասագրքի շրջանառությունից դուրս հանումը համարում ենք անհրաժեշտություն, իսկ  շրջանառության շարունակումը,  ի թիվս այլ խնդիրների,  համարում ենք գիտական և մասնագիտական հանրության կարծիքների, սովորողների իրավունքների անտեսում, ինչը կհանգեցնի նաև պետական ինստիտուտների նկատմամբ վստահության զգալի նվազեցման»։