Դեմարկացիա, դելիմիտացիա կոչվող երևույթը կարող է այս հարցերի պատասխանը տալ․ Սանոսյանը՝ 8 գյուղերն Ադրբեջանին հանձնելու հայտարարությունների մասին
8 գյուղերի հետ կապված հետևյալը պետք է նախանշել․ դրանք կա՛մ միաժամանակյա, կա՛մ հետագա գործընթացներ են, այնուամենայնիվ կան որոշ տարածքներ, որոնց մասին Ադրբեջանն է նախանշում, կան տարածքներ, որոնց մասին մենք ենք խոսում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Գործընթացը կարող է կազմակերպվել հետևյալ կերպ, որ այդ տարածքները որոշակի նախանշվեն, դրանց իրավաբանական հիմքերը պետք է հանել, որովհետև ուրիշ բան է այդ տարածքի մասին խոսել, ուրիշ բան է այդ տարածքի իրավաբանական կարգավիճակը, կարգավորումները, առկա հիմքերը և այլն։ Այնուհետև տեղի ունենա երկու գործընթաց․ մեկը՝ փոխանակումն է, մյուսը ֆիզիկապես թողնել, զուտ տարածական որոշակի կարգավորումներ ունենալ։ Կարգավորում՝ նկատի ունեմ՝ այդ տարածքները որոշակի մակերես ունեն և դեմարկացիա, դելիմիտացիա կոչվող երևույթը կարող է այս հարցերի պատասխանը տալ։ Այս հարցին կարելի է պատասխանել այդ աշխատանքային խմբի շրջանականերում, երբ որ սահմանների դելիմիտացիա, դեմարկացիա տեղի կունենա, այդ ամբողջ փաթեթով հարցը դիտարկել»,- ասաց նախարարը։