Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Ունեմ վստահություն, որ միասնական ուժերով ու դաշնակիցների աջակցությամբ կապահովենք մեր երկրի անվտանգությունը. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ամանորյա ուղերձ է հղել:

«Հերթական տարին այս րոպեներին պատմություն է դառնում՝ իր բոլոր կորուստներով ու ձեռքբերումներով, իրականացած ու անկատար երազանքներով: Ցավոք 2023 թվականը տարեգրության մեջ կմնա որպես հայկական Արցախի կորստի տարի, որը բաց վերք է բոլոր մտահոգ հայերի համար: Սակայն մենք հուսահատվելու ու թևաթափ լինելու բարոյական իրավունք չունենք: Մեր հայրենիքի ամեն մի սանտիմետր հողի համար արյուն թափած մեր հերոսների հիշատակը մեզ պարտադրում է ամեն օր քրտնաջան աշխատել նրանց երազանքները կյանքի կոչելու համար:

Վստահ եմ, որ մեր բոլոր հայրենակիցների ամանորյա ցանկությունն ու բարեմաղթանքը մեկն է՝ անվտանգություն ու կայունություն: Ես ունեմ անսահման վստահություն, որ միասնական ուժերով ու դաշնակիցների աջակցությամբ մենք կարող ենք ապահովել մեր երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը:Դրան հասնելու համար անհրաժեշտ է վերացնել մեր երկրում առկա թշնամանքն ու անհանդուրժողականությունը, ձևավորել համերաշխության ու միասնականության մթնոլորտ:

Այսօր Արցախից բռնի տեղահանված մեր հարյուր հազարից ավել քույրերն ու եղբայրները Հայաստանում են դիմավորելու Ամանորը: Անենք հնարավոր ամեն բան, որ նրանք իրենց զգան ինչպես տանը, սեր ու ջերմություն տանք, քանի որ նրանք այսօր, առավել քան երբևէ, ունեն դրա կարիքն ու անհրաժեշտությունը:

Տարեվերջյան այս րոպեներին ես ուզում եմ բաց սրտով խոսել իմ երազանքների մասին: Ես՝ որպես Գագիկ Ծառուկյան, արել ու անելու եմ ամեն ինչ՝ իմ ժողովրդին օգնելու, իմ երկիրը ավելի ուժեղ ու բարեկեցիկ դարձնելու համար։

Ես շարունակելու եմ ապրել և աշխատել իմ երկրում, կառուցել ու ստեղծել իմ երկրում, նոր աշխատատեղեր ու նոր հնարավորություններ ստեղծել իմ հայրենակիցների համար։ Ես, իմ հնարավորության չափով, շարունակելու եմ օգնել մարդկանց, ովքեր կունենան իմ օգնության կարիքը։

Վստահ եմ, որ միլիոնավոր հայ ընտանիքներում այս րոպեներին բաժակ է բարձրացվելու մեր բանակի, զինվորների ու սպաների համար։ Խաղաղ ծառայություն բոլորին: Հավերժ փա՛ռք ու խոնարհում մեր նահատակված հերոսների հիշատակին...

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, հույսով ու լավատեսական սպասումով դիմավորենք 2024 թվականը, հավատանք, որ անցնող տարում ենք թողնելու անլուծելի թվացող դժվարություններն ու փորձությունները։

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում խաղաղություն, կայունություն ու բարեկեցություն:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս...»,- ասվում է ուղերձում: