ԵԱՏՄ նախագահությունն անցել է Հայաստանին
Հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նախագահությունը Ռուսաստանից անցել է Հայաստանին։ Հանրապետությունը ողջ տարվա ընթացքում նախագահելու է նաև ԵԱՏՄ մարմիններում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդում, Եվրասիական միջկառավարական և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդներում։ Այս մասին տեղեկանում ենք TACC գործակալությունից։
Միությունը ներառում է հինգ պետություն՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։