Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումըԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվելԿառավարությունն է ինձ դատի տալիս, որովհետև բաժնեմաս ունի այդ ընկերություններում. Նազելի ՎարդանյանՓաշինյանը գազը չթանկացնելու երաշխիք չի տալիսԳերմանիայում երիտասարդները կոչ են արել, որ հոկտեմբերի 31-ին կսում են բազմահազարանոց ցույցերԽոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԱյնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններովՀայաստանում ներքաղաքական ապակայունացման երրորդ փորձն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մաս է. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է, որ արգելելու են շաբաթ օրը և առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերըՀՀ գլխավոր դատախազը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի հետ. քննարկել են երկկողմ համագործակցությունըԸնդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է. չստացվի՝ կգնանք արտահերթի. ՓաշինյանԱրագածում արդեն խորը ձմեռ է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Արշավ է հատկապես կին բնապահպանների նկատմամբ, որը համեմված է uեքuիզմnվ. Նվարդ Մարգարյան
Հայոց Եկեղեցու դարավոր ավանդույթներին ու հոգևոր ժառանգությանը հաղորդակից դառնալու ցանկությունն առաջնորդել է Հայաստան. Նեապոլի թեմի հոգևորականները՝ ՎեհափառինԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին
«Հերիք է հայրենասիրություն քարոզեք... չկա հայոց պատմություն». ի՞նչ է հրահանգել Փաշինյանն ուսուցիչներին «կադրից դուրս»
Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի Ֆահդ օդանավակայանի ուղղությամբ. կա 1 զոh և 8 վիրավnր3 սցենար առաջիկա մեկ տարվա համար. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի ծրագրերի և ընդդիմության անելիքների մասինԿամ մենք սկյուռիկի ցիկլից դուրս ենք գալիս, կամ ես ՀՀ-ում անելիք չունեմ. ՓաշինյանԱլիևը պաշտոնից զրկել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչինՀրազդանի կիրճում երիտասարդը հափշտակել է քաղաքացու պայուսակը և դիմել փախուստի
Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան
Մենք պատրաստվում ենք պատերազմի․ որպեսզի այն տեղի չունենա, մենք միշտ պետք է պատրաստ լինենք․ Լուկաշենկոն՝ ՌԴ-ի և Բելառուսի պաշտպանության նախարարներին Կադրային ի՞նչ փոփոխություններ է արել Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ ՓաշինյանԱպօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել էԵղանակը Հայաստանում. սպասվում է անձրև, որոշ հատվածներում՝ կարկուտԻրանն այսօր սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Հորմուզի նեղուցում նավերի ուղղությամբ. խոցվել է 4 նավՍերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա և հետևել «Ծագող աստղեր» մրցաշարի ընթացքինՀԷՑ-ի բաժանորդ դառնալու հայտերի այս ահռելի աճը պայմանավորված է թե՛ տնտեսության աճով, և թե՛ ժամանակավոր կառավարման շրջանում նոր միացումների սակագների էական նվազեցմամբ. ՊետրոսյանԳծանշումներ են արվելու Դեմիրճյան փողոցում․ մեքենա չկայանելԱրմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գազաբենզալցակայանների աշխատանքներ են դադարեցվել
Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա, կծել իր մատը
Պրահայում հանդիպել եմ Կարել Հավլիչեկի հետ․ ՊապիկյանԺաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքներին
Քաղաքականություն

ՆԳՆ-ում կձևավորվեն Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ

2023 թվականին ՆԳ նախարարության ոստիկանության ստորաբաժանումների նոր կառուցվածքի և կազմակերպչական ձևի սահմանման նպատակով իրականացվել են նախապատրաստական մեծածավալ աշխատանքներ՝ Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ձևավորման ուղղությամբ։

Այս  մասին տեղեկացրել է ՆԳ նախարարությունն իր պաշտոնական կայքում։ 

Նշվում է, որ ձևավորվող Քրեական ոստիկանությունը իրականացնելու է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների օպերատիվ կանխարգելման, դրանց հայտնաբերման ու բացահայտման, ինչպես նաև հետախուզվողների հայտնաբերման օպերատիվ-հետախուզական գործունեություն: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական, ուղղաձիգ ենթակայությամբ ձևավորվելու են Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումներ։ Նշված ստորաբաժանումներում ստեղծվելու են ոլորտային կամ ճյուղային առանձին ենթաստորաբաժանումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կիբերհանցավորության դեմ պայքարի և այլ ուղղություններով՝ կիրառելով քրեաբանական ուսումնասիրությունների միջազգային պրակտիկայում առկա թվային տեխնոլոգիաները:

«Ստորաբաժանումները հագեցված են լինելու հատուկ սարքավորումներով համալրված տրանսպորտային միջոցներով, ստացիոնար կիրառման և դյուրակիր տեխնիկական միջոցներով (ռադիոկապ, պլանշետներ, GPS սարքավորումներ), տեղեկատվական շտեմարաններում օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տվյալների կուտակման գործուն մեխանիզմների ներդրման և փոխկապակցված տեղեկատվական շտեմարաններին մատչելի հասանելիության հնարավորությամբ, ինչպես նաև միջազգային լավագույն փորձին համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցներով։ Քրեական ոստիկանության ստորաբաժանումների ձևավորմամբ լուծարվելու են մարզային վարչությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ Այս ողջ գործընթացների արդյունքում հունվարի 3-ին Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարությունը հայտարարել էր միասնական ընդունելություն-մրցույթ։

Ձևավորվող Համայնքային ոստիկանությունը, կենտրոնական ապարատի գլխադասային ծառայության համակարգման ներքո, գործելու է համայնքային մակարդակում։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անմիջական, ուղղաձիգ ենթակայությամբ ձևավորվելու են համայնքային ստորաբաժանումներ։
Ծառայությունը բոլոր ուղղություններով իրականացնելու է հանցագործությունների կանխարգելում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու, ինչպես նաև համայնքների հետ արդյունավետ աշխատանք։

Ստորաբաժանմանը վերապահվելու է նաև ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման գործառույթ:

Վերաիմաստավորման համատեքստում Համայնքային ոստիկանության գործառույթների շրջանակից դուրս են բերվելու ոստիկանության խնդիրներին ոչ բնորոշ այլ լիազորությունները։ Հաստատվելու է համայնքային ոստիկանին ներկայացվող հմտություններին ու կարողություններին վերաբերող պահանջների շրջանակը։ Ներդրվելու են ինչպես համայնքային ոստիկանի աշխատանքի գնահատման ու մշտադիտարկման, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերի հետ տեղեկությունների թվային փոխանցման համակարգեր։ Ապահովվելու են տարբեր տվյալների էլեկտրոնային շտեմարանների և համակարգերի միավորումն ու փոխկապակցվածությունը: Համայնքային ոստիկանությունը նույնպես հագեցած է լինելու հատուկ սարքավորումներով և ժամանակակից տեխնիկական միջոցներով։

«Թե՛ Համայնքային, թե՛ Քրեական ոստիկանության ստորաբաժանումները չեն ունենալու զանգվածային միջոցառումների սպասարկման ուղղակի գործառույթ. այն վերապահվելու է Ոստիկանական գվարդիային»,- ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։