NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Շոու` 3 գործողությամբ. Փաշինյանի համառ ջանքով պոկած կախիչները, «պատին ծեփված» գնդակն ու աչքից հեռու` հերոսների նկարները

Լոռու մարզ կատարած այցից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե`

«Մեդովկա բնակավայրում նոր կառուցված մոդուլային դպրոցում արձանագրեցի բազմաթիվ խնդիրներ»...

Իսկ սոցցանցերում սկսեցին տարածվել կադրեր, որտեղ Փաշինյանը «ջանասիրաբար» փորձում է պոկոտել իբր «թքով կպցրած» կախիչները, որոնցից մեկ–երկուսը, ի վերջո, Փաշինյանի համառ ջանքերին տեղի են տալիս ու պոկվում։

Նույն դպրոցում նա նաև նյարդային զեղումներով գնդակով հարվածում է պատին, իբր թե` շատ է զայրացել, որ կառավարության հատկացրած փողերը, իրենց անորակ կատարած աշխատանքներով, ջուրն են գցել։

Ու մինչ համացանցն աղմկում էր  «պատին ծեփված» գնդակի հարվածների ու Փաշինյանի «թարթափի» տակ ընկած կախիչների տեսարանից, Փաշինյանը հասկացավ, որ իր հերթական շոուն ստացվել է և շատ արագ դիմեց հաջորդ քայլին` որպես «սրտացավ» ղեկավար, աշխատանքից ազատեց Լոռու մարզպետին ու քաղաքաշինության կոմիտեի նախագահին։

Թե ինչու հենց այս շրջանում որոշվեց նման շոու կազմակերպել` մի քանի վարկածներ կան։ Դրանց թվում է նաև այն, որ Փաշինյանը թափուր մնացած պաշտոնների համար արդեն թեկնածուներ ունի։

Ինչևէ...

Մեդովկա բնակավայրի դպրոցում տեղի ունեցածի հետ կապված կա ևս մեկ կարևոր հանգամանք. մեր տեղեկություններով, դպրոցի մարզադահլիճը վերանորոգվել է Կարապետյան եղբայրների միջոցներով։ Այլ կերպ ասած` կախիչներն ու պատին ծեփվող գնդակը գնվել է ոչ թե պետության, այլ «Տաշիր» Սամոյի ու Կարենի փողերով։

Իհարկե, նրանք գուցե ներեն իրենց Փաշինյանին` գույքը փչացնելու համար, բայց այստեղ խնդիրն այն է, որ Փաշինյանը, մեղմ ասած,  առնվազն ակեղծ չէր իր պահվածքի մեջ, թե` իբր շատ սրտացավ է պետության փողերի նկատմամբ...

Այլ կերպ ասած` եկավ, տեսավ շոու արեց, գնաց...

Սա իր հերթին։ Մյուս կողմից էլ, Փաշինյանի Լոռու մարզ կատարած այցի հետ կապված կան այլ հանգամանքներ։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով, Վանաձոր համայնքի` Վահե Մելիքսեթյանի անվան Թիվ 28 և Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցներում էլ նախապես զգուշացրել են` միջանցքներից հավաքել Ազգային հերոսների նկարները։

Այս տեղեկության հետ կապված, հեռախոսակապ հաստատեցինք նախ թիվ 28 դպրոցի տնօրեն Ալբերտ Բրուտյանի հետ։ Վերջինս վստահեցրեց, թե նման բան չի եղել` դպրոցի միջանցքներում ոչ միայն Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների, այլև ֆիդայիների ու ազատամարտիկների նկարներ են փակցված։

«Մեր դպրոցն անգամ 44-օրյա պատերազմի հերոս Վահե Մելիքսեթյանի անունով ենք կոչել, ոչ մի նման բան չկա»,- ասաց տնօրենը` վստահեցնելով, որ այդ նկարներն անգամ մեկ օրով չեն հանել պատերից։

Ինչ վերաբերում է Ղևոնդ Ալիշանի անվան դպրոցի տնօրեն Գարեգին Քարհանյանին, ապա նա շատ անկեղծ պատասխանեց, թե իրենց դպրոցի պատերին հերոսների նկարներ չեն էլ եղել երբևէ` հերոսների նկարները Նախնական զինվորական պատրաստության (ՆԶՊ) դասասենյակում են ու հիմա էլ այնտեղ են։ 

«ՆԶՊ դասասենյակում մեր դպրոցի 2 աշակերտների նկարներն են, ովքեր զոհվել են։ Նրանց անունով կան նաև պաստառներ»,- ասաց տնօրենը։

Իհարկե, նա կարող էր գոնե իրենց դպրոցի աշակերտների նկարները փակցնել դպրոցի միջանցքում, որպեսզի ոչ միան ՆԶՊ ուսուցիչն ու այդ առարկան անցնող աշակերտները դա տեսնեն, այլ նաև ամեն մի քաղաքացի, ով մուտք կգործի դպրոց` իմանա այդ տղաների պատմությունն ու այն, որ թշնամու դեմ կռիվ տված ու մարտում ընկած հերոսները եղել են հենց իրենց դպրոցից։

Բայց, փաստորեն, Գարեգին Քարհանյանը նախընտրել է «շառից-փորձանքից հեռու»  տարբերակը։