Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Դասագրքերը պետք է տան պետականակենտրոն ուղերձներ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ին այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև նախատեսվող բարեփոխումներին։

Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում ընդունվել են ռազմավարական ոլորտային կարևոր փաստաթղթեր՝ ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի իրականացման գործողությունների ծրագիրը, մշակույթի և սպորտի ոլորտների զարգացման ռազմավարությունները: Ստեղծվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, որի հիմնական նպատակը բարձրագույն կրթության և գիտության ինտեգրումն է:

Հանրակրթության ոլորտում 2023թ. աշխատանքներն իրականացվել են 3 հիմնական ուղղություններով՝ բովանդակության կատարելագործում, մանկավարժների մասնագիտական զարգացում, ենթակառուցվածքների բարելավում։

Նշվել է, որ նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշիչը ներդրվել է 190 հաստատություններում. վերապատրաստվել են շուրջ 1500 մանկավարժներ, ներդրվել է տարակարգի շնորհման համակարգը: Նախադպրոցական համակարգում ամբողջությամբ ներդրվել է համընդհանուր ներառական կրթությունը, ներկայումս մանկապարտեզ է հաճախում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1255 երեխա՝ 2022 թ. 229 երեխայի փոխարեն: Նրանց կրթության ապահովման համար անհրաժեշտ միջոցները տրամադրվել են պետական բյուջեից, սեպտեմբերից այս խմբին միացել են նաև զինծառայողների երեխաները:

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, համաձայն որի՝ մինչև 2024 թ.-ի հունիսի 1-ը բոլոր գործող տնօրենները պետք է հավաստագրվեն, այլապես չեն կարողանա պաշտոնավարել: 2023թ.-ին հավաստագրմանը մասնակցել է 263 անձ։

Հանրակրթության պետական նոր չափորոշիչի ներդրման աշխատանքներն իրականացվել են հանրապետության բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում: Նոր մոտեցմամբ է իրականացվել դասագրքերի ստեղծումն ու տպագրումը, ինչը էապես փոխել է դասագրքերի որակը՝ միաժամանակ ընդլայնելով մասնակցության հնարավորությունները: Դասագրքերի ստեղծման նոր համակարգն ազդեցություն է ունեցել գնի վրա. միջինում մեկ դասագրքի հաշվարկով տարրական դպրոցում՝ 1044 դրամից 742 դրամ, միջին դպրոցում՝ 1722 դրամից 1249 դրամ։

Փաշինյանը շեշտել է, որ կրթական քաղաքականությունն ամենակարևոր քաղաքականությունն է, որը մշակում և վարում է Կառավարությունը:

«Մենք պետք է վստահ լինենք, որ մեր դասագրքերն այդ ուղերձները տալիս են: Պետք է այդ ուղերձները, որոնք տրվում են, լինեն պետականակենտրոն, պետության մասին պետք է լինեն, պետության պատմություն պետք է դա լինի և գրականությունն էլ պետք է լինի այդպիսին: Այդտեղ էլ շատ մեծ ամպլիտուդ կա, և պետք է շատ ուշադիր լինել: Եվ մենք, առանց սեթևեթելու, պետք է դա ասենք և ասում ենք՝ պետք է լինի պետականակենտրոն բովանդակություն: Դպրոցը պետական ինստիտուտ է, և ամեն ինչը պետք է համապատասխանի դրան, բացարձակապես ամեն ինչը»,–ասել է Փաշինյանը։