Փաշինյանի որոշմամբ՝ Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Նշենք՝ Նիկոլ Փաշինյանը որոշումն ընդունել է Արմավիրի մարզ այցելությունից հետո, որտեղ նա խնդիրներ էր տեսել դպրոցաշինության մեջ։ Պաշտոնանկման նույն ճակատագրին են արժանացել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։