Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ՝ ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ։
Դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու հարցը։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախկին նախարար Արմեն Աշոտյանը 2023թ․ հունիսի 16-ից կալանավորված է: Հունիսի 15-ին Աշոտյանը ձերբակալվել էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։