Մենք հիմա որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից․ երբ պաշտպանեն ՀՀ սահմանները, կհասկանանք՝ ինչ ենք անում. Գրիգորյան
Մենք հիմա որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից, որովհետև 2022 թվականի սեպտեմբերին և դրանից առաջ(լայնածավալ պատերազմի ժամանակ), երբ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, որևէ ադեկվատ արձագանք չենք ստացել։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որ պաշտպանեն ՀՀ տարածքը․
«Երբ իրենք հայտարարություն կանեն, գնահատական կտան և կպաշտպանեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սահմանները և սուվերենությունը, այդ ժամանակ կհասկանանք, թե ինչ ենք անում»,- ասել է ԱԽ քարտուղարը։
Գրիգորյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ը երբևէ չի ճանաչել Հայաստանի սահմանները․ «ՀԱՊԿ-ը չի ճանաչել իր պատասխանատվության գոտին մեր տարածաշրջանում, սա լուրջ խնդիր է Հայաստանի համար»։