Հարցեր կան, որոնց դեպքում բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության ենք եկել, բայց խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել․ ԱԽՔ
Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի»՝ ադրբեջանական կողմի առաջարկներին։ Այս մասին Հանրայինհեռուստաընկերության եթերում, Պետրոս Ղազարյանի հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ կա համաձայնություն նաև հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովների հանդիպման շուրջ։
Դիտարկմանը, թե փաստորեն հայկական կողմն ուղարկել է իր պատասխաններն ԱդրբեջանինԳրիգորյանը նշեց․ «Պատասխանները երկու շաբաթվա ընթացքում հետ ենք ուղարկել Ադրբեջանին և այժմ ակնկալում ենք Ադրբեջանի պատասխանը»։
Ըստ Գրիգորյանի հարցեր կան, որոնց դեպքում բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել, բայց խաղաղության պայմանագրի տեքստում հայկական որոշակի հետընթացներ ենք տեսել: