Անարժանապատվության պրոցեսը շարունակվում է՝ իր հետ խորտակելով այս քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին․ Աբրահամյան
ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոցը ևս 3 ամիս կլինի անփոփոխ` Արմեն Աշոտյանը կմնա կալանքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Շուրջ 7 ամիս է` Արմենը նստած է:
Իշխանության բուրգի ամենավերևից իջեցված հանձնարարականով դատարանը շարունակում է քաղաքական հաշվեհարդար տեսնել Արմեն Աշոտյանի նկատմամբ` կայացնելով բացառապես փաշինյանական քմահաճույքին հատուկ որոշումներ:
Ստորաքարշության, պնակալեզության և անարժանապատվության այս պրոցեսը շարունակվում է` իր հետ խորտակելով այս քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին, ովքեր հանուն պաշտոնի, դիրքի, «տուն պահելու» հանցագործության փայատեր են դարձել»,- գրել է նա: