Երևանն ու Մոսկվան շարունակում են բանակցությունները՝ ստորագրված պայմանագրերի շրջանակներում սպառազինությունների մատակարարման հարցը լուծելու համար․ ՀՀ ԱԽՔ
Երևանն ու Մոսկվան շարունակում են բանակցությունները՝ ստորագրված պայմանագրերի շրջանակներում սպառազինությունների մատակարարման հարցը լուծելու համար։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են չմատակարարված զենքի շուրջ։ 2021թ․-ից ի վեր Հայաստանը Ռուսաստանի հետ ունեցել է բազմաթիվ պայմանագրեր, որոնցով զենք չի մատակարարվել։ Այս պայմանագրերի շուրջ բանակցությունները շարունակվում են»,- նշել է Գրիգորյանը և հավելել, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագրեր չկան։
«Գոյություն ունեցող պայմանագրերի շրջանակներում կատարվում են թարմացումներ, նորից բանակցություններ են վարվում, դա նշանակում է, որ որոշ դեպքերում համաձայնագրերը թարմացվում են, որոշ դեպքերում ֆինանսական հարցերը լուծվում են այլ տարբերակներով»,- ասել է Գրիգորյանը։