Թիվ 13 հատուկ դպրոցն է՝ պետության և համայնքի դեմքը, Փաշինյան, արի՛. ավագանու անդամը լուսանկարներ է հրապարակել
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը լուսանկարներ է հրապարակել Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցից։
«Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցն է՝ պետության և համայնքի դեմքը: Փաշինյան, արի՛»,- գրել է Գրիգոր Երիցյանը։
Երիցյանի հրապարակմամբ կիսվել է նաև նույն խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը` մասնավորապես գրելով.
«Ինչ խոսք, իրական ստեղծագործական միջավայր է։ Այստեղ են կրթվում այն նույն երեխաները, ում 10 օր ուրախացնելու համար, կես միլիոն դոլար ծախսվեց քաղաքային բյուջեից»: