Ռուսական «Ուրալյան ավիաուղիները» կվերսկսեն դեպի Հայաստան թռիչքները
Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը հունվարի 13-ից վերսկսում է Մոսկվայից, Եկատերինբուրգից և Սոչիից դեպի Հայաստան չվերթները, հայտնում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը:
Դոմոդեդովոյից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները կիրականացվեն ամեն օր՝ հունվարի 13-ից: Եկատերինբուրգից Երևան հնարավոր կլինի թռչել առաջիկա շաբաթ օրվանից շաբաթը երեք անգամ։ Սոչիից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները նախատեսված են հունվարի 16-ից՝ շաբաթական երկու անգամ: