Ալավերդիում մարտական են տրամադրված. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս հայտնի դարձավ, որ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ալավերդու ընտրված, բայց ՔՊ-ի կողմից պաշտոնազրկված քաղաքապետ Արկադի Թամազյանի հայցը, ինչը նշանակում է, որ օրենքի ուժով պետք է կասեցվեին նոր համայնքապետ, ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանի լիազորությունները, սակայն նա շարունակում է պաշտոնավարել։ Տեղեկացանք, որ Արկադի Թամազյանը խնդրով դիմել է մարզպետարան եւ ՏԿԵ նախարարություն՝ պահանջելով ապահովել օրենքի պահանջը եւ դադարեցնել Ղումաշյանի լիազորությունները, մինչեւ դատարանը որոշում կայացնի:
Հիշեցնենք, որ Թամազյանը դատարան էր դիմել իրեն անվստահություն հայտնելու եւ նոր համայնքի ղեկավար ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Պատկան կառույցները թե երբ կարձագանքեն եւ արդյոք կարձագանքե՞ն համայնքի նախկին ղեկավարի դիմումին, դժվար է ասել, սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ Թամազյանի թիմում ձեռքերը ծալած չեն նստելու»: