Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել Հայաստանին. Սարգիս Խանդանյան
Հայաստանի համար անընդունելի է միջանցքային տրամաբանությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ատաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, ըստ որի Ադրբեջանն առաջարկում է բանակցություններն ընթանան երկկողմ ձևաչափով:
Նա կարևորում է ոչ թե բանակցությունների ձևաչափը, այլ բան դրանց բովանդակությունը։ Ամեն դեպքում, Խանդանյանի խոսքով, Հայաստանին որևէ ֆորմատով բանակցության առաջարկ չի եղել։
«Դուք գիտեք, որ երկկողմ բանակցությունները շարունակվում են սահմանազատման հանձնաժողովներում, նև երկկողմ ուղիղ բանակցություններ տեղի ունեցան նախորդ տարվա դեկտեմբերին՝ ռազմագերիների վերադարձի հարցով: Նմանատիպ հարցերի շրջանակներում Հայաստանը պատրաստակամ է շարունակել խոսակցությունը»,-ասաց Խանդանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը կարևորում է, որ այն ֆորմատները, որոնք ձևավորված են, շարունակական լինեն։
«Դրանք որոշակիորեն միջազգային հեղինակություն են հաղորդում բանակցություններին, ավելի լեգիտիմ են դարձնում բանակցությունները ու ռիսկերն ավելի կառավարելի են դարձնում»,- նշեց նա։