Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Էժան բեմականացման ենթաշերտերը. «Փաստ»

«2024 թվականը Փաշինյանը սկսեց մարզային այցելություններով։ Բայց այս այցելությունները նման չէին նախկին այցելություններին, երբ նրա աչքին ամեն ինչ կարգին էր, իսկ ավելի ստույգ՝ այդպես ներկայացնում էր։ Այս անգամ բեմականացման մասն առավել արտահայտիչ էր՝ կախիչ պոկելուց մինչև ցնցուղ և զուգարան ստուգելու պատմություն։ Իսկ ինչի «մասին» էր այս ամենը: Կա տեսակետ, որ հետամանորյա այս քայլերով Փաշինյանն առաջին հերթին փորձում էր հանրությանը ցույց տալ, թե ինքը կանգ չի առել ու շարունակում է պայքարել անօրինականությունների դեմ, թե ինքը «ժողվարչապետ» է։ Դրա ֆոնին արդեն մեսիջներ էր ուղարկում, թե ինքը պայքարում է ոչ միայն «նախկինների» չարաշահումների, այլև ներիշխանական ապօրինությունների դեմ։ Մյուս կողմից՝ տպավորություն կա, թե նա զգուշացնում է նաև իր թիմին, որ հանկարծ որևէ մեկը չմտածի, թե Փաշինյանը կորցրել է զգոնությունը։

Ի վերջո, բոլորն էլ տեսնում են, որ կառավարության նիստերում Փաշինյանը իբր խիստ հանձնարարականներ է տալիս, բայց այդպես էլ հետևողական չի լինում դրանց կատարման հարցում։ Ուստի, իր մարզային այցելությունների ժամանակ նա փորձում էր տպավորություն ստեղծել, որ ոչ միայն հետևողական է հանձնարարականների կատարման հարցում, այլև հարկ եղած դեպքում պատժում է։ Սրանք արտաքին շերտերն են: Իրականում այս ամենը պարզունակ բեմականացում էր: Ի դեպ, փորձը ցույց է տալիս, որ իրենց պարտականություններում թերացած պաշտոնյաները ազատվելուց որոշ ժամանակ անց արդեն մեկ այլ պաշտոնի են նշանակվում, որոշ դեպքերում՝ ավելի բարձր դիրքի, քան նախկինում իրենց զբաղեցրածն էր։ Այս ամբողջ պատմության մեջ առաջնային հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք ինչ-որ կախիչի ու ցնցուղի հարցն այդքան կարևոր է ներկա փուլում, որ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը առանձնահատուկ խորանում է այդ թեմայով։

Չէ՞ որ երկրում առկա են բազմաթիվ չլուծված գլոբալ խնդիրներ, այդ թվում՝ անվտանգային։ Ներկա փուլում նույնիսկ մեր պետականության գոյությունն է վտանգի տակ։ Ու հենց Փաշինյանի օրոք, մեղմ ասած, այնպիսի ձախողումներ են եղել, որ մեզ համար ահռելի կորուստների պատճառ են դարձել։ Բայց ինքը՝ Փաշինյանը պատասխանատվության չի ենթարկվել, այնինչ առաջինն ինքը պետք է հեռանար պաշտոնից, քանզի առաջին մեղավորն ու պատասխանատուն է: Բայց վերադառնանք բեմականացմանը: Իհարկե, բոլոր պաշտոնյաներն էլ ազատման ենթակա են, այդ թվում՝ հետամանորյա շոուի արդյունքում ազատվածները:

Ի վերջո, իր կադրային քաղաքականության իրականացման հարցում Փաշինյանը ոչ մի մասնագիտական չափանիշ չի կիրառում, ո՛չ տվյալ պաշտոնյայի պրոֆեսիոնալությունը, ո՛չ էլ աշխատանքի արդյունավետությունը էական չեն։ Փաշինյանի համար գլխավոր գործոնը իր կամակատարը և ժամանակին իր կողքով քայլած լինելն է։ Այսուամենայնիվ, հազիվ թե մի կախիչը կամ ցնցուղը մարզպետի լիազորությունների շրջանակներում է. այսինքն, ի՞նչ, մարզպետները պետք է հատ-հատ ստուգեն բոլոր կախիչներն ու ծորակցնցուղնե՞րը, լո՞ւրջ: Չնայած, իզուր էլ զարմանում ենք: Քանի որ այս իշխանությունները որևէ գործ չեն անում և զբաղված են բացառապես շոուով ու երկիրը կործանելով, երևի տրամաբանական է, որ նման կարևոր բեմականացման համար բարձրաստիճան պաշտոնյաների գլուխներ պետք է թռչեին: Ու պատահական չեն նաև տեսակետները, որ Փաշինյանին միշտ քավության նոխազներ են պետք, որպեսզի նրանց հաշվին դիվիդենտներ շահի:

Չէ՞ որ իր վարկանիշը ժամանակի ընթացքում անընդհատ անկում է ապրում։ Ու իրեն պետք են այնպիսի շոուներ, որ հանրության մի մասի աչքում բարձրանա։ Հեռացված պաշտոնյաները նոր պաշտոնի կնշանակվեն, թե ոչ, այնքան էլ հետաքրքիր չէ, թեկուզ, կրկնենք, վստահ ենք, որ կնշանակվեն, բայց տվյալ պահին Փաշինյանին պետք է հանրության պարսավանքին ենթարկել իր «զինակիցներին» հանուն իր անձնական շահի: Այդպես լինելու է բոլոր քպականների ու ՔՊ-ի տակ հարմար տեղավորվածների հետ: Ոչ ոք չի «պլստալու»: Մյուս կողմից՝ քննարկումներ կան, թե Փաշինյանն այսպիսով նոր արտահերթ ընտրությունների է նախապատրաստվում: Ավելի ճիշտ՝ ոչ թե ինքը, այլ իր արևմտյան «կուրատորները»: Բայց գոնե այս պահին Փաշինյանի արևմտյան տերերի պլաններում կարծես չի երևում նման ցանկություն։ Ազդանշաններ չկան։ Դե, գոնե առերևույթ:

Ի վերջո, դրա համար առանձնապես հիմքեր էլ չկան: Եթե նույնիսկ Արևմուտքում արտահերթ ընտրությունների որոշում էլ կայացնեն, ապա անհասկանալի կլինեն դրդապատճառները առաջին հերթին այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը սարսափելի ցածր է, իսկ այդպես ընտրությունների գնալը կնշանակի կատարյալ ֆիասկո: Նա այսօր էլ լիարժեք կատարում է իրեն պաշտոնի բերած ուժերի պատվերը, այդ թվում՝ հանձնելով Արցախը: Մյուս կողմից՝ քաղաքական ճգնաժամի մասին խոսելը, դասական իմաստով, տեղին չէ։ Ճգնաժամային է երկրի ընդհանուր վիճակը, ինչի մեղավորը հեցն Նիկոլ Փաշինյանն է: Այնպես որ, եթե նույնիսկ ընտրությունների կարիք կա, ապա միայն նրանից ազատվելու նպատակով»։

Մանրամասները՝  օրաթերթի այսօրվա համարում։