Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

2024 թվականի մարտահրավերներն ու հավանական սպասելիքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2023 թվականը գլոբալ առումով բարդ տարի էր, լի ճգնաժամային իրադարձություններով։ Նոր աշխարհակարգի ձևավորման փուլում միջազգային հարաբերությունները դարձել են քաոսային ու կոնֆլիկտային։ Աշխարհի տարբեր մասերում հակամարտություններ են ծագում, իսկ եղածները՝ բորբոքվում։ Ընդհանուր առմամբ, առաջնային պլան են մղվել ոչ թե միջազգային իրավունքը և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները, այլ ուժի գործոնն ու սանձարձակ գործողությունները։ Անցած տարվա ընթացքում էր, որ միջազգային հանրության անգործության պայմաններում Ադրբեջանը կատարյալ շրջափակման մեջ պահեց Արցախը, ապա նաև ձեռնամուխ եղավ Արցախի դեմ ռազմական ագրեսիային ու հայաթափմանը։

Պարզ է, որ Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ փորձում է աստիճանաբար հոշոտել հայկական պետականությունը։ Ինչքան էլ խոսվի խաղաղության պայմանագրի կնքման մասին, միևնույնն է, Ադրբեջանը տրամադրված է մինչև վերջ զիջումներ ստանալ Հայաստանից։ Պատահական չէ, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման դուրս չի գալիս օրակարգից։ Վերջերս էլ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն էր հայտարարել, թե Թուրքիան ակնկալում է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը մինչև 2029 թվականը։ Իսկ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն ուղղակի կարող է առիթ դառնալ Հայաստանի տարածքն օկուպացնելու, հայկական պետականության հիմքերը սասանելու համար։ Նման դրամատիկ իրադարձությունների ծավալման համար նպաստավոր պայմաններ է ապահովում միջազգային ընդհանուր աշխարհաքաղաքական լանդշաֆտը, երբ փոխվում է ուժերի բալանսը։

Ռուսաստանի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում ռազմական թատերաբեմի վրա, ուստի ռուսական կողմն իր դիրքերը մեր տարածաշրջանում զիջում է Թուրքիային ու հանդուրժում է, որ Անկարան իր ոտքն ամրացնի Հարավային Կովկասում, միայն թե չմիանա Ռուսաստանի դեմ հաստատված արևմտյան պատժամիջոցներին։ Միևնույն ժամանակ, միջազգային հարաբերություններում առաջնային պլան է մղվել հանկարծակիության գործոնը։ Օրինակ՝ դժվար էր կանխատեսել, որ անցած տարվա հոկտեմբերին «Համասը» կարող էր նման հանկարծակի հարձակում իրականացնել Իսրայելի դեմ։ Նույնպես էլ բացառված չէ նաև տարածաշրջանային բախման հավանականությունը՝ մանավանդ այն պայմաններում, երբ արաբա-իսրայելական հակամամարտությունն ինչ-որ պահի կարող է ավելի ծավալվել՝ ներառելով տարածաշրջանի այլ պետությունների։ Ադրբեջանը շահագրգռված է, որ Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսի, քանի որ դրա արդյունքում Թուրքիան ու Ադրբեջանն անկաշկանդ գործելու և պանթուրքական ծրագրերը կյանքի կոչելու հնարավորություն կստանան։

Մյուս կողմից էլ՝ պատահական չէ, որ Բաքուն փորձում է ամեն կերպ սրել հայ-իսրայելական հարաբերություններն ու Հայաստանին ներկայացնել որպես հակասեմիտական պետություն։ Իսկ այդ ֆոնին էլ Երուսաղեմի հայկական թաղամասը պարբերաբար հարձակման է ենթարկվում։ Զուգահեռ՝ հաշվի առնելով ՌուսաստանԱրևմուտք հարաբերությունների սրացումը՝ Հայաստանի համար լուրջ վտանգ կարող է լինել աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների բախման թատերաբեմում հայտնվելը։ Օրինակ՝ Հայաստանը լուրջ տնտեսական խնդիրներ կարող է ունենալ, եթե սրի Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ Արևմուտքի հետ հարաբերությունների սրման դեպքում Երևանը կարող է հայտնվել արևմտյան պատժամիջոցների տեսադաշտում։ Մեր երկրի համար լուրջ մարտահրավեր կարող է լինել ներքին անկայունությունը, քանի որ արտաքին մարտահրավերները կարող են նաև ներքաղաքական սրացումների, հանրային տարբեր շրջանակների միջև լարվածության պատճառ դառնալ։

Ուստի 2024 թվականի համար անհրաժեշտ է նախատեսել որոշակի ուղղություններով զարգացումները, որոնք էլ կկանխորոշեն Հայաստանի կողմից վարվող քաղաքականության հիմնական ուղղությունները։ Արտաքին դաշտում Հայաստանից պահանջվում է շատ նուրբ քաղաքականություն վարել տարբեր ուժային կենտրոնների հետ, ժամանակ շահել կորցրած ներուժը վերականգնելու համար, իսկ մյուս կողմից էլ՝ հակառակորդին թույլ չտալ զիջումներ կորզել։ Ինչ վերաբերում է ներքին իրադրությանը, ապա հարկավոր է շեշտը դնել հանրության դիմադրական ոգին ուժեղացնելու վրա և նպատակաուղղված քայլեր ձեռնարկել ազգային արժանապատվության վերականգնման ուղղությամբ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարու։