Ադրբեջանը չի բացի Հայաստանի հետ սահմանը, եթե «Զանգեզուրի միջանցք»-ը չբացվի. Ալիև
Ադրբեջանը չի բացի Հայաստանի հետ սահմանը, եթե «Զանգեզուրի միջանցք»ը չբացվի։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով ադրբեջանական հեռուստաալիքներին տված` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցին։
Ըստ Ալիևի` Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջևան բեռնափոխադրումները պետք է անցնեն առանց որևստուգման։
Ադրբեջանի ղեկավարը նաև հավելել է, որ եթե «Զանգեզուրի միջանցք»-ը չգործարկվի, Երևանը «ավելի շատ վնաս կստանա, քան օգուտ»։
««Զանգեզուր միջանցք»-ը տրանսպորտային միջանցքի նախագիծ է, որը խթանում է Ադրբեջանի Սյունիքի մարզի տարածքով` մոտ 40 կմ երկարությամբ»,-ասել է նա։