Վարորդները տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% քիչ կվճարեն. ևս 20 %-ով էլ տուգանքը կնվազի, եթե գրանցվեն roadpolice.am-ում
Եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70 տոկոսը, մյուս կեսը կհամարվի վճարված. նման նախագիծ կառավարությանը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Տուգանքի ծանուցումներն էլեկտրոնային տարբերակով ստանալու համար գրանցվելու դեպքում քաղաքացու տուգանքը սահմանված գումարի չափից 20 տոկոսով պակաս կլինի։
Ինչ վերաբերում է տուգանքների հետ կապված նախկինում կուտակված պարտքերին, ապա քաղաքացուն առաջարկվում է օրենքի ընդունման պահից ԴԱՀԿ-ում գտնվող գործերով տուգանքի 50 տոկոսը վճարել և զրոյացնել պարտքը։
«Այս դեպքում կա ժամկետային կանոն, այն է՝ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետ։ Պետք է նշեմ, որ ներկայացված իրավախախտման նորմերը տարածվում են առավելապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում կատարված վարչական իրավախախտումների վրա»,- ասաց Ղազարյանը։
Բացի այդ, եթե քաղաքացին roadpolice.am կայքում է գրանցվում է և նրա տուգանքներն ուղարկում են էլեկտրոնային հասցեով, տուգանքները 20 %-ով կզեղչեն՝ բոլոր դեպքերում։
«Այսինքն՝ 500 հազար դրամ տուգանքը զրոյացնելու համար քաղաքացին պետք է վճարի 250 հազար դրամ ու 6000 դրամ (կատարողական ծախս)»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ԴԱՀԿ-ում նման մոտ 2 միլիոն կատարողական վարույթ կա՝ շուրջ 8 միլիարդ դրամի չափով. օրենքը ընդունելուց հետո պետք է երեք ամսվա մեջ կատարել վճարումները։