Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Կհստակեցվեն խաղային գործունեության կարգավորման ոլորտի իրավահարաբերությունները. կդրվեն մի շարք սահմանափակումներ, թե ով չի կարող մասնակցել շահումով խաղին

Գործադիրը հավանություն է տվել «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերին: Նախագծի ընդունման նպատակը խաղային գործունեության կարգավորման ոլորտում իրավահարաբերությունների հստակեցումն է` հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ոլորտում, դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումն է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով, պետական մարմիններին տրամադրվող տեղեկությունների, հաշվետվությունների ներկայացման ձևերի և մեթոդների արդիականացումը, ինչպես նաև մասնակիցների շահերի առավելագույն պաշտպանվածության ապահովումը` շահումով խաղերի կազմակերպման և անցկացման ծրագրային և տեխնիկական միջոցների, խաղի կանոնների և պայմանների նկատմամբ սահմանված պահանջներին և չափանիշներին համապատասխանության մասով վերահսկողության իրականացման միջոցով:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նախագծերի փաթեթով 2 մեծ նպատակ է առանձնացրել. «Առաջին՝ թափանցիկության ապահովումն է. այսինքն՝ խաղային գործունեության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների շրջանառության նկատմամբ հսկողությունը լինի առցանց եղանակով, օնլայն ռեժիմով: Երկրորդ՝ պատասխանատու խաղի կանոնների ներդրումն է: Առաջին նպատակի առումով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի ծրագրային միջոցների և տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիտորինգային կենտրոնին, ինչպես նաև համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին և ունենան համապատասխան սերտիֆիկատներ»:

Ըստ Ռուստամ Բադասյանի՝ սերտիֆիկացման փաստը ստուգվելու է օպերատորի կողմից. «Օպերատորը սահմանում է Կառավարությունը մրցութային կարգով, և բոլոր այդ խաղային արտադրանքները պետք է միացված լինեն մոնիթորինգային կենտրոնին: Մոնիթորինգային կենտրոնում մենք տեղեկություն կունենանք օնլայն ռեժիմով կատարված խաղադրույքի, ստացված շահման և մնացած այլ տեղեկատվության մասին: Հաջորդ կարգավորումը, որը սահմանվել է, այն է, որ արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը ՀՀ տարածքում: Այս մասով ևս մշակված են միջոցառումներ՝ ինչպես պրակտիկայում դա բացառել»:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ հաջորդ նորամուծություններից մեկն այն է, որ ինտերնետ մոլեխաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս: «Սա նշանակում է, որ որևէ խաղային սարքավորում, երբ սերտիֆիկացվում է, ունի որոշակի ժամանակահատվածում որոշակի համամասնությամբ շահում ապահովելու հնարավորություն: Եթե հիմա հնարավոր չէ դա ստուգել, որովհետև բացակայում է սերտիֆիկացումը և չկա միացում մոնիթորինգային կենտրոնին, ապա օրենքի կարգավորումները ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր կլինի ստուգել»,- ասել է Ռուստամ Բադասյանը:

Նշվել է նաև, որ օրենքով ներդրվող պատասխանատու խաղի միջոցառումների շրջանակում մի շարք սահմանափակումներ են դրվում, թե ով չի կարող մասնակցել շահումով խաղին: Ընդ որում՝ խոսքը օնլայն և կենդանի մոլեխաղերի մասին է: «Չեն կարող մասնակցել՝ 21 տարին չլրացած անձինք, պետական բյուջեից ֆինանսավորման կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորմամբ որևէ ծրագրից օգտվող քաղաքացիները, օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված են ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության հիմքով իրականացվող ծրագրի շահառու են: Դրանք արդեն օրենքում սահմանված են, բայց եթե կառավարությունը հետագայում որոշի որևէ սոցիալական խմբի սահմանափակել, մոնիթորինգային կենտրոնի և միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավոր է հեշտությամբ դա իրականացնել»,-նշել է Ռուստամ Բադասյանը:

Փաշինյանի այն հարցին, թե ինչպես է վերահսկվում, որ ընտանեկան կամ աղքատության նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացին խաղադրույք չկատարի, ՊԵԿ նախագահը պարզաբանել է, որ այն իրականացվելու է միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով: Ռուստամ Բադասյանի խոսքով, օպերատորը ստուգում է, որ միջազգային լաբորատորիայի կողմից խաղային արտադրանքը լինի սերտիֆիկացված և միացնում է այդ խաղային արտադրանքը մոնիթորինգային կենտրոնին: «Եթե քաղաքացին մոտենում է, օրինակ, խաղատուն, խաղի կազմակերպիչը, այսինքն՝ խաղատան գործունեություն իրականացնողը պարտավոր է նույնականացնել անձին, և երբ էլեկտրոնային համակարգ մուտք է արվում անձի տվյալները, էլեկտրոնային համակարգում կերևա, որ նա կառավարության շահառու է այսինչ ծրագրի շրջանակում: Բնականաբար, մուտքը կարգելվի: Իսկ օնլայն հարթակում, երբ խաղային հաշիվ բացվի, նույնը կիրականացվի օնլայն համակարգի միջոցով»,-ասել է ՊԵԿ նախագահը և հավելել, որ քննարկվել է նաև միջազգային պրակտիկայում առկա ալգորիթմային մի մոտեցում, որի դեպքում ցանկացած անձ՝ անկախ որևէ սոցիալական խմբի շահառու լինելու, կարող է սահմանափակվել:

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն իր հերթին առաջարկել է որոշակի խումբ անձանց սահմանափակման շրջանակում դիտարկել նաև զինծառայողների մասնակցությունը սահմանափակելու հարցը: Փաշինյանը նշել է, որ այդ առաջարկությունը կարելի է դիտարկել:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «90 տոկոս շահում» կանոնին և հետաքրքրվել, թե արդյոք դա միջազգային ստանդարտ է և նշանակում է, որ խաղատները կամ օնլայն հարթակները պետք է կատարված խաղադրույքների 90 տոկոսը տարբեր շահումների տեսքով վերադարձնեն մարդկանց: Այս հարցի կապակցությամբ, Ռուստամ Բադասյանը նշել է. «Այո, սա միջազգային պրակտիկայում ընդունված կանոն է, բայց սա վերաբերում է յուրաքանչյուր խաղային արտադրանքին: Եվ շատ կարևոր է նկատի ունենալ, որ այն սահմանափակված է որոշակի ժամանակահատվածի մեջ: Այսինքն՝ անպայման չէ, որ ամեն օր, ինչքան խաղադրույք արվում է, դրա 90 տոկոսը հետշահում դրվի: Դա ծրագրավորվում է համապատասխան խաղային արտադրանքի մեջ, օրինակ, եթե կենդանի խաղ է, խաղային ապարատ է, այդ ծրագրավորումը կատարվում է խաղային ապարատի ներսում, բայց որպեսզի սպառողը խաբված չլինի, սերտիֆիկացվում է լաբորատորիայի կողմից: Եթե ալգորիթմն այնպես է դրված, որ որոշակի ժամանակահատվածում 90 տոկոսը պետք է հետ տրվի խաղացողներին՝ այդ խաղային արտադրանքներից օգտվողներին, դա արդեն ստուգված կլինի և սերտիֆիկացված կլինի, և մենք մոնիտորինգային կենտրոնում դա դիտարկելու հնարավորություն կունենանք»:

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արդեն իսկ սկսել համապատասխան միջոցառումների իրականացումը, որպեսզի համակարգը ժամանակին և պատշաճ սկսի աշխատել: