Հայրենական մեծ պատերազմի վետերան Արշավիր Իսկանդարյանը կիսվել է երկարակեցության իր գաղտնիքով
«Երևանում Ռուսական տունը» Հայրենական մեծ պատերազմի վետերանի հոբելյանին ներկայացրել է վետերան Արշավիր Իսկանդարյանի երկարակեցության գաղտնիքը․
«Լավություն արեք, եթե ուզում եք ապրել 100 տարի»,- ասել է վետերան Արշավիր Իսկանդարյանը։
Արշավիր Իսկանդարյանին շնորհավորելու էին եկել Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման աշխատակիցները, Հայաստանում ՌԴ դեսպանատան և Երևանում Ռուսական տան ներկայացուցիչները:
Իսկանդարյանը սիրում է ժամանակ անցկացնել բնության գրկում։ Նրան հաջողվել է աճեցնել մրգերով լի մի ամբողջ այգի։ Առավոտից երեկո նա խնամում է այգին։
Նայելով ծառերի կանաչ ճյուղերին՝ Իսկանդարյանը հաճախ է հիշում մանկությունը, պատերազմի տարիները և Արցախի հայրենի Հաթերք գյուղը:
Իսկանդարյանը ՌԴ-ում երիտասարդ տարիքում ծանր վիրավորում է ստացել օդային հարձակման ժամանակ։ Արկերի բեկորները դեռ մնում են նրա մարմնում։
Արշավիր Իսկանդարյանը պարգևատրվել է «Արիության համար» և բազմաթիվ այլ մեդալներով։