Իրանին ամեն կերպ փորձում են ներքաշել կռվի մեջ, հաջորդ նման փորձը կարող է լինել նաև Սյունիքում. Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Նոր պատերազմ Մերձավոր Արևելքում:
Գիշերը ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ ուժերը ռազմական գործողություն են սկսել Եմենի դեմ:
Հիմա ամենաէական հարցը այն է, թե ինչքանով սա կդրդի Եմենի հուսիտների կառավարության ետևում կանգնած Իրանին ուղիղ ներգրավվել պատերազմի մեջ:
Իրանին ամեն կերպ փորձում են ներքաշել կռվի մեջ: Հաջորդ նման փորձը կարող է լինել նաև Սյունիքում։