Վաշինգտոնում հավատում են Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին
Միացյալ Նահանգները հավատում է Երևանի ու Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատման հնարավորությանը։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է կայուն խաղաղություն։ Սա մի բան է, որի վրա կշարունակի աշխատել մեր գերատեսչությունը: Լուիս Բոնոն, պետքարտուղարը և այլք շարունակում են ակտիվորեն հետամուտ լինել դրան»,- նշել է նա։