Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Խոստանում էին ժողովրդին, որ կվերացնեն «կարմիր գծերը»․ Ցավոք, այդպես չեղավ․ Հայտարարություն

Սկսած 2016 թվականից առ այսօր Երևան քաղաքում լուրջ հիմնախնդիր են համարվում վճարովի կայանատեղի կոչված «կարմիր գծերի» համար ամեն տարի սահմանվող ապօրինի պարտադիր վճարները: Ի սկզբանե այդ իրավակարգավորումը եղել է ապօրինի, ինչը երկար տարիներ եղել է քաղաքացիական հասարակության քննադատության լուրջ թիրախ: Այդ ապօրինի  «կարմիր գծերն» անվանելով ապօրինի`  օրվա իշխանությունները պայքարում էին դրա դեմ և խոստանում ժողովրդին, որ իշխանության գալուց կվերացնեն այդ ապօրինի «կարմիր գծերը»:

Ցավոք, այդպես չեղավ: Թեև մեր բազմաթիվ ահազանգերի ու առաջարկությունների հիման վրա դրանց կիրառումը հանվեց ողջ հանրապետության տարածքից և սահմանափակվեց միմիայն Երևան քաղաքի 2 վարչական շրջանի տարածքով՝ Արաբկիր և Կենտրոն, սակայն հիմնախնդիրը լուծում չստացավ: Փոխանակ նոր քաղաքական իշխանությունները կարգավորեին հիմնախնդիրը ողջամիտ լուծումներով, հակառակը  հիմնախնդիրը էլ ավելի բարդացրեցին և այդ ապօրինի «կարմիր գծերի» համար սահմանվող դրույքաչափերը սկսած 2024 թ. հունվարի 1-ից բազմապատկվեցին:

Այսպես, 2023 թ. դեկտեմբերի 26-ին կայացած Երևան քաղաքի ավագանու նիստին ընդունվեց Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին Երևանի ավագանու 26.12.2023 թ. թիվ 43-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում): Հիմնականում համամիտ լինելով Որոշմամբ սահմանված տեղական վճարների դրույքաչափերի տրամաբանության և դրույքաչափերի հետ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան խնդրահարույց և չհիմնավորված է բնութագրում Որոշման հավելվածի 29-րդ մասով սահմանված Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված վճարների դրույքաչափերի բազմապատիկ անգամ բարձրացումը 2023 թ. դրույքաչափերի համեմատությամբ:

Կոալիցիան իր այդ կարծիքը հայտնել էր նաև Երևանի քաղաքապետարանում 2023 թ. դեկտեմբերի 1-ին կայացած Որոշման հանրային քննարկման ժամանակ, ինչպես նաև իր կարծիքը տեղադրել էր ՀՀ արադարադատության նախարարության պաշտոնական կայքէջում՝ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների հարթակում:

Իր այդ կարծիքին զուգահեռ Կոալիցիան գտնում է, որ Որոշմամբ կագավորվող վճարովի կայանատեղիների համար տեղական վճարի կիրառումը գործող ձևաչափով (կարմիր գծերի գծանշմամբ) և բովանդակությամբ չեն համապատասխանում ՀՀ սահմանադրությանն ու օրենսդրությանը և դրանցով խախտվում են առնվազն 10 իրավական նորմատիվ ակտերի համապատասխան դրույթները և հատկապես ՀՀ սահմանադրության (2015 թ. փոփոխություններով) սեփականության իրավունքի մասին 60-րդ հոդվածի 8-րդ մասով և ազատ տեղաշարժվելու իրավունքի մասին 40-րդ հոդվածի 4-րդ մասով հռչակված իրավունքները:

Ըստ այդմ, փաստորեն ներկայում կիրառվող պրակտիկային համաձայն և Որոշմամբ սահմանված իրավակարգավորումներով ՀՀ քաղաքացիները տեղական վճար են մուծում մի ծառայության (այսպես կոչված «կարմիր գծերի») համար.

  1. որոնք ՀՀ օրենսդրության բազմաթիվ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան վճարովի կայանատեղիներ չեն և չեն համապատասխանում քաղաքաշինական նորմերին, որոնցով սահմանված է, որ վճարովի կայանատեղին ինժեներական կառույց է ճանապարհների երթևեկելի մասից դուրս՝ առանձին ապահովված մուտքով և ելքով և երաշխավորում է այդտեղ կայանած ավտոմեքենաների անվտանգությունը,
  2. ավելին, այդ «կարմիր գծերը» գծված են ճանապարհային երթևեկության 1-ին գծերի վրա, ինչով խոչընդոտում են ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված իրավակարգավորումներին,
  3. ըստ էության այդ «կարմիր գծերոմ» ոչ մի ծառայություն էլ չի մատուցվում և չի երաշխավորվում այդտեղ կայանած ավտոմեքենաների անվտանգությունը,
  4. այդ «կարմիր գծերի» համար սահմանված վարձավճարների դրույքաչափերը հիմնավորված չեն և տասնապատիկ գերազանցում են երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններին համահունչ ՀՀ քաղաքացիների գնողականության մակարդակը:

Երևանի քաղաքապետարանի կողմից այսպիսի քաղաքականության շարունակական վարումը բնութագրում ենք ոչ օրինական և արդյունավետ կառավարման չափորոշիչներին ոչ համապատասխան, ինչը ոչ միայն չի նպաստելու Երևանի կենտրոնի բեռնաթափմանը, և ուղղված չէ երևանցու խնդիրների լուծմանը, այլ միանշանակորեն նպաստելու է Երևան քաղաքի բյուջեի եկամուտների ձևավորման շրջանակում կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը: Այդ քաղաքականությամբ Երևանի ավագանին և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը փորձում են Երևանի կենտրոնի բեռնաթափման ուղղությամբ իրենց անգործությունը թոթափել և դա բարդել ՀՀ քաղաքացների վրա:

Ելնելով վերոհիշյալից, կոչ ենք անում Երևանի ավագանուն.

  1. Կասեցնել Որոշման 29-րդ մասի գործողությունը և վերացնել դա ամբողջությամբ,
  2. Երևանի կենտրոնի բեռնաթափման նպատակով նախատեսել շինարարական նորմերով նախատեսված ստորգետնյա և վեգետնյա վճարովի կայանատեղիների կառուցումը Երևանի կենտրոնում՝ առնվազն 4-5 հատ և այլ վարչական շրջաններում,
  3. Գործուն միջոցներ ձեռնարկել Երևան քաղաքում քաղաքաշինական նորմերի խիստ պահպանման ուղղությամբ,
  4. խիստ վերահսկողություն սահմանել Երևան քաղաքում կառուցվող բազմաթիվ շենքերը սեփական կայանատեղիներով կառուցապետելու պահանջների կատարման, ավտոկայանտեղիների համար դրանց կից հատվածներում ազատ տարածքներ թողնելու քաղաքաշինական նորմերը պահպանելու ուղղությամբ:

Հայաստանի ՔՀԿ-ների կառավարման խորհուրդ