Իսրայելը Էրդողանին մեղադրել է Հայոց ցեղասպանության մեջ
Իսրայելի արտգործնախարարը, ի պատասխան Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունների, հիշեցրել է հայերի ցեղասպանության մասին:
Հիշեցնենք՝ Էրդողանն ավելի վաղ ՄԱԿ-ի Միջազգային դատարան է ներկայացրել Իսրայելին պատասխանատվության ենթարկելու համար փաստաթղթեր։
Իսրայելի ԱԳ նախարարի գրառման մեջ ասվում է․
«Թուրքիայի նախագահը, որ իրականացրեց Հայոց ցեղասպանությունը, որ կարծում էր՝ աշխարհը լռելու է, այսօր «հպարտ» է, որ Հաագայի դատարան է փոխանցել Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող նյութեր: Մենք չենք մոռացել «հայկական Հոլոքոստն ու քրդերի կոտորածը»։ Դուք ազգակործան եք։ Մենք պաշտպանվում ենք ձեր բարբարոս ընկերներից»,-X-ի իր էջում գրել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը։