NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Վեց ամիս ժամկետով կարգելվի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից հավի մսի ներմուծումը Հայաստան. նախագիծ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 

«Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է ժամանակավոր արգելք կիրառել Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ենթադիրքին դասվող թարմ կամ պաղեցված չմասնատված հավի մսի ներմուծման վրա: Մասնավորաբար, առաջարկվում է ժամանակավոր, այն է՝ 6 ամիս ժամկետով արգելել մեր երկիր հավի մսի ներմուծումը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել թարմ-պաղեցված թռչնամսի ներմուծման և շրջանառության վերահսկողության ուժեղացումը, ինչպես նաև տվյալ ոլորտում անվտանգությունը։

Ըստ նախարարության, վերջին շրջանում թարմ-պաղեցված հավի մսի շուկայում նկատվում է դժվար վերահսկելի իրավիճակ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ներմուծված սառեցված թռչնամիսը հաճախ վաճառվում է սպառման ցանցերին՝ որպես թարմ – պաղեցված, հատով, չփաթեթավորված և չմակնշված թռչնամիս։ Բացի դրանից, սահմանային վերահսկողության արդյունքում պարբերաբար արձանագրվում են ներկրվող թռչնամսի մասով տեխնիկական կանոնակարգերի և տվ յալ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի պարտադիր պահանջների խախտումներ, լաբորատոր փորձաքննության անհամապատասխանություններ, հիմնականում ՝ Salmonella, Լisteria ախտորոշումներով, որի արդյունքում ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև անվտանգության առումով։

Ներկրումների գերակշիռ մեծամասնությունն իրականացվում է Վրաստանից, որոշակի քանակությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսից։ Հայաստանում օրվա կտրվածքով շուկայական պահանջարկը կազմում է միջինում 140 տոննա (թռչնամիս և ենթամթերք), որից 42-45 տոննա թարմ-պաղեցված թռչնամիսն ամբողջությամբ ապահովվում է տեղական արտադրության հաշվին։ Մեր երկրում թռչնամսի արտադրությամբ զբաղվում է 13 մասնագիտացված տնտեսվարող սուբյեկտ և 17 ֆերմերային տնտեսություն, որոնցում առկա է 1600 աշխատատեղ։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախորդ 10 տարվա ընթացքում տեղական թռչնամսի արտադրության ծավալները գրեթե կրկնապատկվել են, իսկ արտադրանքի տարեկան աճը միջինում կազմում է մոտ 8 տոկոս, ինչը փաստում է, որ այս արգելքի կիրառման արդյունքում թռչնամսի շուկայում չմասնատված հավի մսի մասով պակասուրդ չի առաջանա։ Նախագծի ընդունման դեպքում ֆինանսական հավել յալ միջոցներ անհրաժեշտ չեն, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ևս եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում