Արամուսում աղմկահարույց միջադեպից հետո ձերբակալված 4 մասնակիցները արցախցի են
Ինչպես տեղեկանում ենք «Armlur»-ի մեր գործընկերներից, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի որոշմամբ հունվարի 11-ին Կոտայքի մարզում հայտնի «Էրիկի մոտ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի փաստով նախաձեռնված քրեական վարույթը ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնից փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն, որտեղ էլ որպես կասկածյալներ ձերբակալվել են ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտապի պետի նախկից տեղակալ, գեներալ մայոր Տիրան Խաչատրյանն ու ևս 4 հոգի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Տ․ Խաչատրյանից բացի որպես կասկածյալներ ձերբակալվել են Արցախի Հանրապետության քաղաքացիներ 40-ամյա Աքսեն Սաֆարյանը, 50-ամյա Սերգեյ Շամիրյանը, 49-ամյա Գարիկ Հայրապետյանն ու 47-ամյա Նորայր Ավանեսյանը։Ինչպես Տ․ Խաչատրյանը, այնպես էլ նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։