Ես խոստանում եմ դևին սատկացնել․ քաղբանտարկյալ Մալյանը բանաստեղծություն է գրել կալանավայրից
Քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը բանաստեղծությունը է գրել կալանավայրից․
ԽՈՍՏՈւՄ
Ես խոստանում եմ խավարը ցրել,
Կստացվի, թե ոչ՝ կիմանանք վերջում:
Ես խոստանում եմ չարքի դեմ կռվել,
Դժվար է հաղթել նրան իր որջում:
Ես խոստանում եմ դևին սատկացնել,
Հազարներն արյուն են տվել այդ գործին:
Ես խոստանում եմ շղթան խորտակել,
Թող չխանգարեն վճռական փորձին:
Ծաղրում եմ տգետ դավաճաններին,
Ծիծաղում եմ դատարաններում:
Չեք կարող այլևս դուք ինձ բանտարկել,
Քանզի արդեն ապրում եմ բանտում:
Հիշեցնենք, Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց՝ երկու ամսով: Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար:
Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»:
Այս հոդվածով նախատեսվում է որպես պատիժ՝ 1-4 տարի ազատազրկում: