Հորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով
Մամուլ

«ՄՏՍ Հայաստանի» կասկածելի գործարքը. ազգային անվտանգությանը կամ պետական շահերին սպառնացող վտանգը «վերադարձա՞վ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100 % բաժնեմասի վաճառքին։ Գնորդը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունն է: Արտաքուստ սովորական թվացող «առքուվաճառքի» այս գործարքը, սակայն, ուշագրավ է նրանով, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ՆՈՒՅՆ հանձնաժողովը մերժել էր ՆՈՒՅՆ «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերը ՆՈՒՅՆ կազմակերպությանը վաճառելու փաստացի ՆՈՒՅՆ հայտը: Ընդ որում, ԲՏԱ նախարարության բացասական եզրակացության հիման վրա կայացրած որոշման մեջ հատուկ հղում էր կատարվել օրենքի դրույթին, համաձայն որի, «գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե, իրավասու մարմնի գնահատմամբ, վնասում կամ կարող է վնասել ազգային անվտանգությունը կամ պետական շահերը»:

Սակայն այդպես էլ որևէ պարզաբանում չհնչեց, թե ինչպես է այս մի քանի ամսում վերացել «ազգային անվտանգությունը կամ պետական շահերը վնասելու» վտանգը: Մի խոսքով, բավական տարօրինակ գործարք է: Սա՝ մեղմ ասած: Ավելին, նշյալ գործարքի հետ կապված մի շարք առնվազն մութ ու կասկածելի հանգամանքները պարզելու նպատակով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Սակայն, ինչպես տեղեկացրել էր փաստաբան Արմինե Ֆանյանը, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն անհայտ ընկերությանը հանձնելու վերաբերյալ իր հաղորդման կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն որոշել է վարույթ չնախաձեռնել: Նա նաև նշել էր, որ այս որոշումը բողոքարկելու է: «Փաստի» հետ զրույցում փաստաբանը նշեց. «Բողոքարկվել է գլխավոր դատախազություն:

Օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում ենք ստացել մեր բողոքը մերժելու մասին: Այժմ այդ որոշումը բողոքարկվել է Հակակոռուպցիոն դատարան, դեռևս վարույթ հարուցելու մասին որոշում չենք ստացել»: Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հունվարի 17-ին կայանալիք նիստի օրակարգում է «ՄՏՍ Հայաստանը» վաճառելու գործարքը մերժելու հարցը։ Ընդ որում, որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ ընկերության վաճառքի հետ կապված առարկություն է ներկայացրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Ուշագրավ է, որ հանկարծ նորից ի հայտ է եկել «ազգային անվտանգությունը կամ պետական շահերը վնասելու» հանգամանքը: Այս ամբողջ մութ պատմության մեջ փաստացի միակ դրականն այն է, որ լրատվամիջոցների, այդ թվում՝ մեր՝ ոչ մեկ անգամ բարձրացրած խնդիրը, կարծես, ուշադրության է արժանացել և ընթացք ստացել

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։