Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Սա էր Արեւմուտքի «խերը»․ պատմություն կարդացեք, որ ստիպված չլինեք Արևմուտքի ու Թուրքիայի «կտերի» զոհը դառնալ․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Մի անգամ կարդացեք իրական պատմությունը, որ ստիպված չլինեք Արեւմուտքի ու Թուրքիայի «կտերին» հավատալ ու զոհ դառնալ։ Պատմություն չիմանալը լավ չէ, իսկ սեփական ազգի պատմություն չիմանալը՝ խայտառակություն։

Եվ ուրեմն…

1918-ի օգոստոսի 4-ին բրիտանական 1800 հոգանոց զորքը հասնում է Բաքու: Բրիտանացիների դեմ թշնամաբար տրամադրված բոլշևիկները օգոստոսի 12-ին փորձում են հեռանալ Բաքվից և փրկվել, սակայն ծովից նրանց հետ են տալիս: Բոլշևիկները զինաթափվում են, նրանց ղեկավարները` բանտարկվում: Բաքվին մոտեցող թուրք-թաթարական ուժերին դիմադրում էին միայն հայերը, կռվում ընկնում է հերոս ֆիդայապետ Սեբաստացի Մուրադը: Համոզվելով, որ պարտությունն անխուսափելի է, սեպտեմբերի 15-ին անգլիացիները ևս լքում են դիրքերը և նավերով հեռանում Էնզելի: Անգլիացիների Բաքվից հեռանալուց հետո հազարավոր հայեր թուրք-թաթարների կողմից սրի են քաշվում։

1918-ի սեպտեմբերի 15-ից թուրքական և ադրբեջանական բանակները մի քանի օրերի ընթացքում կոտորեցին հազարավոր հայերի: Սպանված հայերի թիվը առնվազն ինը հազար էր: Կազեմզադեն, վկայակոչելով Հայոց Ազգային խորհրդին, նշում է 8.988 թիվը, որից 5.248-ը` Բաքվի հայեր, 1.500-ը` հայ փախստականներ, որոնք Կովկասի տարբեր մասերից ապաստան էին գտել քաղաքում, ևս 2.240 հայերի ինքնությունը, որոնց դիակները գտնվեցին փողոցներից, չպարզվեց: Անգլիացիները վերադառնում են գեներալ Թոմսոնի գլխավորությամբ, երբ արդեն դաշնակիցները հաղթել էին Առաջին աշխարհամարտում:

Ի սկզբանե բրիտանացիներն իրագործում են հակահայ քաղաքականություն։

1918-ի աշնանն անգլիագիները թուրքերի հետ ամեն ինչ արեցին խոչընդոտելու Անդրանիկի բանակի մուտքն Արցախ՝ դեպի Շուշի։

1918-ի դեկտեմբերի 1-ին Անգլիայի ռազմական ներկայացուցիչ Թոմսոնը եւ Ադրբեջանի վարչապետ Խան Խոյսկին Անդրանիկից պահանջում են դադարեցնել առաջխաղացումը:  Անդրանիկն իր ուժերով հետ է քաշվում Զանգեզուր, դեկտեմբերի 4-ին նա Գորիսում էր: Օգտագործելով առիթը` անմիջապես մահմեդական հրոսակները հարձակվեցին Ղարաբաղի և Գորիսի միջև մնացած երեք հայկական գյուղերը` Հարարը, Սպիտակաշենը և Պետրոսաշենը, դրանով իսկ ավելի մեկուսացնելով երկու լեռնային շրջանները միմյանցից:

Անգլիացիների համար Ղարաբաղի, ինչպես և Զանգեզուրի ճակատագիրը որոշված էր. նրանք վճռել էին այդ հողամասերը միացնել Ազրբեջանին:

1919թ. հունվարի 15-ին Ազրբեջանը Թոմսոնի հավանությամբ Ղարաբաղ-Զանգեզուրի ընդհանուր նահանգապետ նշանակեց Խոսրով բեկ Սուլթանովին, որը հայերի աչքին հայատյացի և ջարդարարի համբավ էր վայելում: Այդ լուրն առնելուն պես` հունվարի 26-ին, Հայաստանի արտգործնախարար (Սիրական) Տիգրանյանը վճռական բողոք ուղարկեց Ազրբեջանի կառավարությանը` հայտարարելով, որ Ղարաբաղն ու Զանգեզուրը Հայաստանի անբաժան մասն են: Ազրբեջանի կառավարությունը պատասխանեց, որ այդ ՙշրջաններն Ազրբեջանի անվիճելի և անխախտ մասն են կազմում՚,- գրում է Սիմոն Վրացյանը, որը ժամանակին եւս մոլորված հավատում էր Արեւմոպտքի օգնությանը։ Ավելին. Անգլիացիներն ընտրում են հայատյաց Սուլթանովին:

Գեներալ Թոմսոնը վավերացրեց Խան Խոյսկու` 1919-ի հունվարի 15-ին դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովի նշանակումը որպես Ղարաբաղի ընդհանուր նահանգապետ։ Հայերն ապշած էին ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ բրիտանական հովանավորությունից, այլև ընդհանուր նահանգապետի ընտրությունից:

1919թ. փետրվարի կեսերին Շուշիում տեղի ունեցավ Ղարաբաղի հայերի համագումարը ,որը մերժեց Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու` Բաքվի կառավարության վերջնագիրը, և բողոքեց Սուլթանովին ՝գեներալ-նահանգապետ նշանակելու որոշման դեմ: Համագումարը միաձայն որոշում է չճանաչել Ադրբեջանի իշխանությունը, քանի որ Ղարաբաղը իր գրեթե միատարր հայ բնակչությամբ պետք է կցվի Հայաստանին` որպես նրա անբաժան մասը: Հայերը գեներալ Թոմսոնին խնդրեցին արգելել ադրբեջանական պաշտոնյաների նշանակումը Ղարաբաղում:

Նրանք ներկայացրին խնդրի կարգավորման չորս տարբերակ. Ղարաբաղի ներառումը Հայաստանի կազմում, վարչական այն կառուցվածքի վերականգնումը, որը գոյություն ուներ Ղարաբաղում նախքան 1918թ. թուրքական ներխուժումը, բրիտանական ընդհանուր նահանգապետության հիմնադրում Լեռնային Ղարաբաղի, այսինքն` հայաբնակ Ղարաբաղի համար և չորրորդ` բրիտանական ընդհանուր նահանգապետության ստեղծում ամբողջ Ղարաբաղի համար` բաժանված հայկական և մահմեդական ինքնակառավարման առանձին գոտիների:

1919թ. մարտին գեներալ Թոմսոնի առաջարկով Ղարաբաղի հայերն ընտրեցին Բաքու մեկնելու պատվիրակություն, որը գլխավորեց Ազգային խորհրդի նախագահ Ասլան Շահնազարյանը: Երբ ղարաբաղյան պատվիրակությունը հասավ Բաքու, գեներալ Թոմսոնը շտապ մեկնել էր Թիֆլիս` Անդրկովկասում բրիտանական գերագույն հրամանատարի պաշտոնում փոխարինելու Ֆորեսթիր Ուաքըրին: Թոմսոնին Բաքվում փոխարինել էր գնդապետ Շաթելվորթը: Վերջինս պատվիրակության հետ մի քանի հանդիպումներից հետո հրապարակեց շրջաբերական, որի առաջին իսկ կետում ընդգծվում էր, որ ընդհանուր նահանգապետ նշանակված Սուլթանովը վայելում է անգլիական հրամանատարության աջակցությունը:

1919-ի ապրիլին Անգլիայի ներկայացուցիչ Շաթելվորթն Ազգային խորհրդին հրահանգեց անցկացնել հինգերորդ համագումարը (ապրիլ 21-29) և ճանապարհվեց Շուշի` անձամբ պարտադրելու իր կամքը: Բացման նիստում Շաթելվորթն ու Սուլթանովը խոստանում էին, որ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն անխախտ կմնա: Բրիտանացին հատուկ ընդգծում էր տնտեսական գործոնը` հայտարարելով, թե Ղարաբաղը սովի կմատնվի, եթե անջատվի արևելյան հարթավայրից և Բաթում-Թիֆլիս-Բաքու երկաթուղու վրա գտնվող Եվլախի հանգույցից:

Արցախցիների զայրույթի չափն արտահայտված է ապրիլի 25-ին տված պատասխանում. Ադրբեջանը եղել և մնում է թուրքերի մեղսակիցն ու դաշնակիցը` թուրքերի կողմից հայերի նկատմամբ ընդհանրապես, և Ղարաբաղի հայերի նկատմամբ մասնավորապես, իրագործված բոլոր վայրագությունների մեջ:

Գեներալ Շաթելվորթը մայիսի 10-ին կրկին եկել էր Շուշի և փորձում էր Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Արղությանին ստիպել, որ նա հրապարակավ հայտարարի, որ հայկական կառավարությունն ընդունում է Ղարաբաղում Ադրբեջանի ժամանակավոր կառավարումը:  Արղությանը միայն պատրաստակամություն հայտնեց դիմել Ղարաբաղի և Զանգեզուրի հայերին, որպեսզի վերջիններս համագործակցեն բրիտանական իշխանությունների հետ:  Շաթելվորթն Արղությանին իր հետ տարավ Զանգեզուր, պահանջեց, որ նա իր հայրենակիցներին հորդորի` հնազանդվելու Սուլթանովին: Գորիսում անգլիացի գեներալին այնքան թշնամաբար դիմավորեցին, որ նա մայիսի 19-ին զայրացած մեկնեց Բաքու:

Շուշիում ադրբեջանական ուժերը հունիսի սկզբին հարձակվեցին հայկական թաղամասերի վրա: Խոսրով բեկ Սուլթանովի եղբայրը` Սուլթան բեկը, մոտ 2000 թաթար-քրդական հեծելազորի հրամանատարությամբ գրոհեց հայկական Ղայբալիքենդ գյուղը: Բրիտանական մի սպա հաղորդել է, որ գյուղի 700 բնակիչներից կենդանի է մնացել 98 մարդ: Ապա մահմեդական ասպատակները հարձակվեցին մոտակա հայկական մի քանի գյուղերի վրա` Կրկժան, Փահլուլ և Ջամիլու, դրանք վերածելով ավերակների: Նույնիսկ կոտորածից հետո Թոմսոնին փոխարինած գեներալ-մայոր Ջորջ Նորթոն Կորին մերժեց Ղարաբաղը բրիտանական կառավարման տակ դնելու հայկական խնդրագիրը: Կորին նշում էր, թե Հայաստանը պիտի շնորհակալ լինի, որ բրիտանական պատասխանատուներն այլևս չեն պահանջում Զանգեզուրի ընդգրկումն ընդհանուր նահանգապետության սահմանների մեջ:

Հունիսի վերջերին ցեղասպան Սուլթանովը վերադարձավ Շուշի և առավել սարսափազդու վերսկսեց հայերին հնազանդեցնելու դժվարին գործը: Արցախահայությանը հատկապես հիասթափեցրեց բրիտանական ռազմական նախարարության հայտարարությունը կայսերական ուժերը Շուշիից և ողջ Կովկասից դուրս բերելու ծրագրի մասին: Անգլիացիները «փուռն են տալիս» արցախահայությանն ու միայնակ թողնում Ադրբեջանի դեմ անհավասար պայքարում։

1920թ. մարտին Շուշիում բռնկվում է ապստամբություն: Ապստամբությունը ձախողվում է, ադրբեջանական զորքերը հրդեհում են Շուշին, կոտորում քաղաքի հայ բնակչությանը: Երեք օրերի ընթացքում սպանվեցին հազարավոր հայեր: Ջարդից վեց տարի անց Շուշի է այցելում Մարիետա Շահինյանը. ՙՉի մնացել ոչինչ, որ կյանք հիշեցնի: Առաջինը, որ ինձ ցնցեց, լռությունն էր: Այդքան սարսափելի լռություն ես չէի զգացել ոչ մի տեղ, երբե’ք: Այստեղ 1920թ. մարտին երեք օրվա ընթացքում հրդեհի ու ավերի են ենթարկվել 7000 տներ և մորթվել են, տարբեր թվեր են ասում, մեկն ասում է` երեք-չորս հազար, ուրիշները` ավելի քան 12 հազար հայեր՚:

Սա էր Արեւմուտքի «խերը»»։