Արտակարգ դեպք՝ Երևանում. քաղաքացիներն ու պարեկները կանխել են 36-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը, ով անցել էր «Հաղթանակի» կամրջի վտանգավոր եզրագիծը
Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 և ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է նետվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քաղաքացիներին ու պարեկներին հաջողվել է տղամարդուն դուրս բերել անվտանգ վայր, ինչից հետո նա տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը 36-ամյա Ա. Խաչատուրյանն է: