Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Հանրակրթությունից դուրս մնացած 3 արցախցի երեխաներից 2-ը դպրոց կհաճախեն նոր ուսումնական տարում

Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրի աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր, տվեցի նոր հանձնարարականներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը․

«Ստորաբաժանումների ղեկավարների կողմից նախ տեղեկատվություն ներկայացվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում ապաստանած ընտանիքների վերաբերյալ, hամաձայն որի՝ հաշվառված են 5-12 տարեկան 898 երեխաներ, որոնցից 751-ը հաճախում են մարզային ենթակայության հանրակրթական, 57-ը ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ, 19 երեխա՝ նախակրթարաններ և 65-ը սովորում են քոլեջներում կամ ուսումնարաններում։

Հանրակրթությունից դուրս մնացած 3 երեխաներից 2-ը դպրոց կհաճախեն նոր ուսումնական տարում, իսկ մեկ երեխա ունի առողջական խնդիր, որի բուժմանն աջակցելու նպատակով, մարզպետի հանձնարարությամբ, մարզպետի աշխատակազմի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ։

11 ուսուցիչ աշխատանքի է անցել հանրակրթական տարբեր դպրոցներում, 18 անձ աշխատանքի է տեղավորվել սպասարկման տարբեր ոլորտներում։

Տեղեկացվեց նաև, որ մարզի բուժամբուլատորիաներում հաշվառված են 4053 արցախցիներ, իսկ Գավառի, Մարտունու և Սևանի բժշկական կենտրոններում աշխատանքի են տեղավորվել 3 բժիշկ և 3 բուժքույր։

Խոսվեց նաև 2023 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի՝ Ճամբարակում արցախցիների հետ ունեցած հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի կատարման ընթացքի մասին, որոնց վերաբերյալ տվեցի նաև այլ հանձնարարականներ։

Այնուհետև քննարկեցինք մարզի համայնքներում աղբահանության 2024 թվականի պայմանագրերի կնքմանը վերաբերող հարցը, որի արդյունավետ իրականացման նպատակով հանձնարարեցի համայնքներ ուղարկել շրջաբերականներ՝ դրանցում ներառելով շինարարական կազմակերպությունների կողմից աղբահանության պայմանագրերի պարտադիր կնքման հարցը։

Հանձնարարեցի պատշաճ աշխատանք տանել ավտոմայրուղիների հարակից հատվածներում առկա աղբավայրերը փակելու ուղղությամբ։

Մեկ այլ հանձնարարականով՝ այլ գերատեսչություններից հավաքագրել տեղեկատվություն՝ իրենց կողմից իրականացվող և իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ և ուշադրության կենտրոնում պահել դրանց սահմանված ժամկետները։

Զեկուցվեց նաև, որ Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, օրերս, ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի շրջանակներում, մեկնարկել է Ծովինարի բժշկական ամբուլատորիայի վերանորոգման ծրագիրը։

Տեղեկացվեց, որ առողջապահական ոլորտի բարեփոխումների արդյունքում ընթացքի մեջ են շրջայցերը մարզի առողջապահական այն հիմնարկներ, որոնք կծառայեն որպես խոշորացված բժշկական կենտրոններ։ Այժմ դիտարկվում են դրանց շենքային պայմանների, տեխնիկական ու գույքային վերազինմանը, ժամանակակից դեղատների ներառմանը վերաբերող պահանջները։

Զեկուցվեց նաև այն աշխատանքների ընթացքի մասին, որոնք առնչվում են մարզում արդեն հաստատված 16 կրթական հաստատությունների կառուցման և այդ ծրագրերում ներառվող անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին, դպրոցներում կենտրոնացված ջեռուցում անցկացնելուն, վերանորոգվող մարզադահլիճների շինարարության վերաբերյալ հայտարարված մրցույթների արդյունքներին։

Հանձնարարեցի նաև համապատասխան գերատեսչությունների հետ աշխատանքներ տանել մարզում միասնական երթուղային ցանցի ներդրման, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների եզրերին տեղադրված ապօրինի գովազդային վահանակների ապամոնտաժման ուղղությամբ։

Անդրադառնալով ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, զեկուցվեց 2023 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ներկայացվեց 2021-2023 թվականներից 2024 թվական տեղափոխված ծրագրերի հիմքերը։

Մեկ այլ հանձնարարաությամբ կհավաքագրվի և կներկայացվի տեղեկատվություն՝ 100 տոկոս համայնքի մասնակցությամբ կապիտալ ծախսերի վերաբերյալ»,- նշել է մարզպետը։