ՀՀԿ-ական նախկին մարզպետը նոր պաշտոն ունի․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
«Լոռու նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանը հուլիսին նշանակվել է Լոռու գազամատակարարման եւ գազիֆիկացման մասնաճյուղի տնօրեն:
Մինչ այդ «Գազպրոմի» Երեւանի գրասենյակում իրացման բաժնի պետն էր: Նա փոխարինել նախկին է պետ Վարդան Բաղդասարյանին՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի եղբորը, ով կենսաթոշակի է անցել:
Փաստորեն, «Գազպրոմում» ինքնուրույն կադրային քաղաքականություն են վարում եւ նախընտրում նախկիններին»: