ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցեր
Մամուլ

6,5 մլն ԱՄՆ դոլար ծախսեցին Մարտունիում, բայց հիվանդանոցը չի գործում. վատնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նախորդ տարի՝ տարեվերջին, մեծ շուքով շահագործման հանձնվեց Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնը, որի կառուցման համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից տրամադրել է 2 մլրդ 470 մլն դրամ կամ մոտ 6.5 մլն ԱՄՆ դոլար։ Տեղեկացնենք, որ հիվանդանոցի կառուցման նախագիծն առաջարկվել է 2019 թվականին՝ նախարար Արսեն Թորոսյանի օրոք, որի կառուցումը սկսվել է 2020 թվականին, եւ այն պետք է սպասարկեր 89 հազար բնակչության։ Այս տարիների ընթացքում՝ 2021-2022 թվականներին, Արսեն Թորոսյանը պարբերաբար մարզեր այցերի շրջանակներում այցելում էր նաեւ «Մարտունի» ԲԿ, իսկ 2023 թվականի ընթացքում գործող նախարար Անահիտ Ավանեսյանը բազմիցս այցելեց «Մարտունի» բժշկական կենտրոն։ Նախորդ տարվա նոյեմբերին կայացավ հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Ժողովուրդ» օրաթերթը հիվանդանոցի շատ աշխատակիցներից տեղեկացավ՝ նոր կառուցված շենքը շահագործման է հանձնվել ճաքճքած պատերով, սալիկներով, սակայն նոյեմբերին Փաշինյանը ոչ ոքի աշխատանքից չազատեց եւ չպատժեց կատարված անորակ աշխատանքի համար։ Հավելենք նաեւ, որ 200-հոգանոց բուժաշխատակազմից հիվանդանոցի բացմանը թույլ են տվել մասնակցել ընդամենը 8-9 հոգու, ինչը խտրական վերաբերմունք է բժիշկների հանդեպ։ Այս հիվանդանոցի կառուցումը խնդրահարույց էր նաեւ մեկ այլ իմաստով: Բանն այն է, որ 2011 թվականին նույն Գեղարքունիքի մարզի նույն Մարտունու տարածքում «ԲիԲիՋի» բժշկական կենտրոն էր կառուցվել դրսի ներդրողների ջանքերով, սակայն որոշ ժամանակ անց բժշկական թանկարժեք սարքավորումներով համալրված բժշկական կենտրոնը փակվեց, չարդարացրեց իրեն։ Այս փորձը հաշվի չառնելով՝ Արսեն Թորոսյանը պետության եւ այլ միջոցներով նախագծեց կառուցել 6.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նոր հիվանդանոց, որը թեեւ 3 ամիս առաջ պաշտոնապես բացվեց, սակայն այն արդեն չի գործում. կիսատ շատ գործեր կան, մասնագետների խնդիր կա, տեխնիկական շատ հարցեր կան։

ՌԴ-ում իրենց սեզոնային աշխատանքի եկամտաբերությամբ պայմանավորված՝ մարտունեցիները բուժման համար ընտրում են Երեւանը, Մարտունիում հիվանդանոցը չի աշխատում։ Այս ողջ վելուծությունը հաշվի չառնելով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ կախիչ ու ցնցուղ է պոկում, 6.5 մլն ԱՄՆ դոլարի համար որեւէ մեկի չի պատժել, միայն նախարար Ավանեսյանը աշխատանքից ազատել է փոխնախարար Արմեն Նազարյանին եւ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանին: Այսինքն՝ հիվանդանոցի բացման դափնիները նախարարը ստացավ, իսկ տապալման համար պատժվեցին ենթակաները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: