Սենատը բանաձև ընդունեց, դատապարտում են Արցախի, Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումները
Ֆրանսիայի Սենատն այսօր՝ հունվարի 17-ին, 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է բանաձև, որով Ֆրանսիայի կառավարությանը կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:
Բանաձևը դատապարտում է Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը, ագրեսիայի ցանկացած փորձ, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։
«Ֆրանսիայի Սենատը 2023 թվականի դեկտեմբերի 1-ին քննարկման է ներկայացրել բանաձև, որն ուղղված է Արցախում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտելուն, ագրեսիայի ցանկացած փորձ կանխելուն, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը, որով կոչ է արվում նաև պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջել հայ բնակչության Արցախ վերադարձի իրավունքի երաշխիք»,- ասվում է հաղորդագրության մեջ։