ԱՄՆ-Իրան հակամարտությունը կարող է վերածվել երկարատև պատերազմի. Արտակ ԶաքարյանՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին. BloombergՀնագետները բացահայտում են Ջավախքի 6000-ամյա պատմությունը
Հայաստանում այս տարի բուհ ընդունված դիմորդների թիվը նվազել է 1350-ով
Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Արցախի թեմայի հետ առնչվող ցանկացած անձ հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան
Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում
Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման. պաշտպան
Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ
«SD» հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել են թվով 94 կրակված պարկուճներ
Արմավիրի բանտից ցմահ դատապարտյալի են ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց. Armlur
Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել
Գիշերն ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Թալինի մի շարք բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, խափանվել է էլեկտրամատակարարումըԹուրքիայում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՎնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց
Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «Volkswagen Tuareg»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և գլորվելով հայտնվել ձորում․ կա զnh
Մրցույթից դուրս մնացած դիմորդների համար ԳԹԿ-ն մի քանի օրից կկազմակերպի լրացուցիչ մրցույթ՝ թափուր տեղերի համար
Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»
Ռուսաստան ժամանած միգրանտներին կպարտավորեցնեն անմիջապես հեռախոս գնել
Ի՞նչ իմաստ ունի վարկանիշներ որոշել, ներթիմային ընտրություններ անել, եթե ցուցակի 96-րդ համարը պետք է ԱԺ-ում կարևոր պաշտոն զբաղեցնի. «Հրապարակ»
Մոսկվայում Wildberries-ի պահեստի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 24 մարդ վիրավորվել է
Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին. «Ժողովուրդ»ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունԱրցախի նախագահի և ԱԺ նախագահի ընտրությունների վերաբերյալ քննարկումներ կլինեն. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի ձեռամբ էլի երկրի «հերն է անիծվում». «Փաստ»Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ»Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. թափառող շներին, բացի պատվաստումից և ստերջացումից, նաև պարտադիր է այլ հիվանդության հետազոտությունը. «Փաստ»Ֆին.Նախարարի մասով դատարանի պարտադրանքով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում. «Ժողովուրդ»«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից. «Հրապարակ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ» Վերևից «վիզ են դրել» «կեղտ». «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Բայրամովը Լավրովի հետ բանակցություններից հետո հնարավոր է այցելի Ուկրաինա ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկում մի քանի տասնյակ ռազմական օդային լիցքավորման ինքնաթիռներ Միջնորդությունները մասնակի բավարարվել են. հայ գերիների գործով ավարտվել են կողմերի ելույթները Իրանը հարձակվել է Թաիլանդի դրոշով ընթացող նավի վրա՝ Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Ռուսաստանը բողոք է ներկայացրել Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը ՀԲ-ն նախազգուշացրել է ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառով Հայաստանի տնտեսության համար առաջացող ռիսկերի մասին Վլադիմիր Սպիվակովը հիվանդությունից հետո ապաքինվում է Երևանում Բագրավանի սարերում ուժեղ կարկտահարության հետեւանքով երիտասարդ նախրապանը լուրջ վնասվածքներ է ստացել Ուշադրություն. Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույց Իրանում հայտնել են Խարկ կղզու մոտ դատարկ լցանավերի վրա ԱՄՆ-ի հարվածների մասին Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն ՊԵԿ-ը Չինաստանում ծանոթացել է մաքսային վարչարարության թվային լուծումներին Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Հայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարները
Քաղաքականություն

ՀՀ շահերից է բխում աշխատել Հնդկաստանի և Իրանի հետ, դառնալ աշխարհաքաղաքական այլընտրանք Ադրբեջանին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Հնդկաստանը պաշտոնապես արձագանքել է, որ ընբռնումով է մոտենում Պակիստանի տարածքում ահաբեկչական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորմանը հրթիռների և ԱԹՍ-ների միջոցով հասցված իրանական հարվածներին, քանի որ պետք է զրո հանդուրժողականություն դրսևորվի ահաբեկիչների նկատմամբ։

Պատկերը սակայն ավելի լայն է և ավելի հետաքրքիր, որովհետև հարվածներին նախորդել էր Հնդկաստանի արտգործնախարարի այցն Իրան, իսկ դրա ընթացքում նաև քննարկվել էր հնդկական Հյուսիս-Հարավ տրանսպորտային հանգույցի կարևոր բաղադրիչ իրանական Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքների ընդլայնման հարցը։

Այն պայմաններում, երբ իրանամետ եմենյան հութիները փաստացիորեն սահմանափակել են Կարմիր ծովով բեռների տեղաշարժը հնդկական Հյուսիս-Հարավն էլ ավելի հրապուրիչ և արդիական է դարձել աշխարհի համար։ Իսկ իրանական Չաբահարի մրցակիցը պակիստանյան Գվադարն է, ուստի իրանական հարվածը կրկին բազմակողմ է աշխարհաքաղաքական առումով։

Ուղերձը շատ հստակ է և խորը՝ Կարմիր ծովն անվտանգ չէ, Պակիստանն անկայուն և ահաբեկիչներին իր տարածքում պատսպարող պետություն է, իսկ Թեհրանը հաշվի չի նստում նույնիսկ դրա միջուկային կարգավիճակի հետ, ուստի Հնդկաստանից սկսվող և Իրանի տարածքով անցնող Հյուսիս-Հարավն է դառնալու Հնդկական թերակղզին Եվրոպային կապող ամենակարճ և անվտանգ միջազգային ուղին։

Թուրանական «Միջին միջանցք» կոչեցյալն էլ այս ծրագրի հակոտնյան է, և Հայաստանի տարածքով դրա անցկացումը ուղղակիորեն հակասում է թե՛ հնդկական, թե՛ իրանական շահերին, ուստի ամենևին էլ պատահական չէ, որ Հնդկաստանը զինում է Հայաստանին, իսկ Իրանը՝ պարբերաբար նույնիսկ սպառնում Բաքվի բարբարոսական վարչախմբին և զգուշացնում Թուրքիային։

Հետևաբար Հայաստանի շահերից է բխում մի կողմ թողնել պատրանքները և քրտնաջան աշխատել ասիական այս երկու հսկաների հետ՝ դառնալու հենց Հյուսիս-Հարավի մասնակից և այս հարցում լրջագույն աշխարհաքաղաքական այլընտրանք արհեստածին Ադրբեջանին, որը դաշնակցում է Հնդկաստանի ախոյան Պակիստանի և Իրանի թշնամի Իսրայելի հետ»,- գրել է իրանագետը։