Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԱյնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններովՀայաստանում ներքաղաքական ապակայունացման երրորդ փորձն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մաս է. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է, որ արգելելու են շաբաթ օրը և առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերըՀՀ գլխավոր դատախազը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի հետ. քննարկել են երկկողմ համագործակցությունըԸնդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է. չստացվի՝ կգնանք արտահերթի. ՓաշինյանԱրագածում արդեն խորը ձմեռ է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Արշավ է հատկապես կին բնապահպանների նկատմամբ, որը համեմված է uեքuիզմnվ. Նվարդ Մարգարյան
Հայոց Եկեղեցու դարավոր ավանդույթներին ու հոգևոր ժառանգությանը հաղորդակից դառնալու ցանկությունն առաջնորդել է Հայաստան. Նեապոլի թեմի հոգևորականները՝ ՎեհափառինԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին
«Հերիք է հայրենասիրություն քարոզեք... չկա հայոց պատմություն». ի՞նչ է հրահանգել Փաշինյանն ուսուցիչներին «կադրից դուրս»
Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի Ֆահդ օդանավակայանի ուղղությամբ. կա 1 զոh և 8 վիրավnր3 սցենար առաջիկա մեկ տարվա համար. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի ծրագրերի և ընդդիմության անելիքների մասինԿամ մենք սկյուռիկի ցիկլից դուրս ենք գալիս, կամ ես ՀՀ-ում անելիք չունեմ. ՓաշինյանԱլիևը պաշտոնից զրկել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչինՀրազդանի կիրճում երիտասարդը հափշտակել է քաղաքացու պայուսակը և դիմել փախուստի
Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան
Մենք պատրաստվում ենք պատերազմի․ որպեսզի այն տեղի չունենա, մենք միշտ պետք է պատրաստ լինենք․ Լուկաշենկոն՝ ՌԴ-ի և Բելառուսի պաշտպանության նախարարներին Կադրային ի՞նչ փոփոխություններ է արել Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ ՓաշինյանԱպօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել էԵղանակը Հայաստանում. սպասվում է անձրև, որոշ հատվածներում՝ կարկուտԻրանն այսօր սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Հորմուզի նեղուցում նավերի ուղղությամբ. խոցվել է 4 նավՍերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա և հետևել «Ծագող աստղեր» մրցաշարի ընթացքինՀԷՑ-ի բաժանորդ դառնալու հայտերի այս ահռելի աճը պայմանավորված է թե՛ տնտեսության աճով, և թե՛ ժամանակավոր կառավարման շրջանում նոր միացումների սակագների էական նվազեցմամբ. ՊետրոսյանԳծանշումներ են արվելու Դեմիրճյան փողոցում․ մեքենա չկայանելԱրմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գազաբենզալցակայանների աշխատանքներ են դադարեցվել
Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա, կծել իր մատը
Պրահայում հանդիպել եմ Կարել Հավլիչեկի հետ․ ՊապիկյանԺաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքներինԵրևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան
Ճնշումների համակարգի «ճարտարապետը» փորձում է ներկայանալ որպես դրա դեմ պայքարի «գլխավոր հերոս»
Հոկտեմբերի 22-23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20։00-նԿարծում եմ՝ դա տեղի կունենա նոյեմբերին. Զելենսկին՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասինԿոտայքում հայտնաբերվել է համակարգչային հափշտակnւթյան, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող 35-ամյա տղամարդը (տեսանյութ)«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի դեմ հարվածները վերսկսելու ծրագիրըՍարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել ու շպրտել դրանք, որոնցից մեկն էլ մխրճվել է մեքենայի մեջ․ վիրավորը վարորդի 11-ամյա դուստրն է Այսօր Սբ. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օրն է Այսօրվանից կմեկնարկեն «ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքներըԴատախազը և քննիչը դեռևս հրապարակայնորեն չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչպես կարող են Քոչարյանները խոչընդոտել քննությանը, և ինչու է անհրաժեշտ նրանց պահել կալանքի տակ. հայտարարությունՏարրական օպերատիվության և տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն. ԱբրահամյանՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիք՝ TRIPP-ի աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանի 5 վարչական շրջանում և 8 մարզումԴոլարի վաճառքի միջին գինը՝ 363.62 դրամ էՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Սառը ցնցուղ Փաշինյանի համար. «Հրապարակ»Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Ժամանակն է մեր ապատիան վերածենք գործի․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է․

«Երեկ ազգային ժողովում կառավարության հետ հերթական հարցուպատասխանի բովանդակությունը հերթական անգամ ցույց տվեց ոչ միայն քաղաքական, այլև բարոյահոգեբանական այն խորը ճգնաժամը, որը պատել է վերից վար ու վարից վեր։

Գլոբալ աշխարհը կանգ է առել լարվածության և անորոշության խաչմերուկին: Որոշ արևմտյան փորձագետների և քաղաքական գործիչների կարծիքով՝ հավաքական Արևմուտքը մոտ ապագայում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից բխող տագնապալի համաշխարհային սպառնալիքների է սպասում: Հակադարձ եզրահանգումներին է գալիս Ռուսաստանի և իր պոտենցիալ դաշնակից-երկրների փորձագիտական համայնքը՝ հավանական սպառնալիքները վերագրելով հավաքական Արևմուտքին։

Ահա այս իրավիճակում, փորձելով դիմակայել հնարավոր ապագային, բոլոր երկրները, նույնիսկ մեր մերձավոր հարևանները, արդեն պատրաստվում են այն բանին, ինչ մենք բոլորս կցանկանայինք խուսափել՝ պատերազմին։ Թեև մեր մերձավոր հարևաններից սպասվող վտանգներն ու սպառնալիքներն արդեն թակում են մեր դուռը։
Եվ մինչ աշխարհը կարծես թե պտտվում է սպասողական անհանգստության մեջ, ինչո՞վ են զբաղված մեր քաղաքական էլիտաներն ու կոնտրէլիտաները՝ պետությունը ոտքի կանգնեցնելու, հասարակությունը վերակենդանացնելու ու միավորելու և մեր ազգային ոգին համախմբելու ու ամրապնդելու փոխարեն։ Ոչնչո՛վ։

Քաղաքական իշխանությունը զբաղված է աղետի մոտեցման օրակարգով, այսինքն՝ ողորմելի խաղաղության պայմանագիր է քարոզում նրանց հետ, ում մենք թե՛ անցյալում, և թե՛ հիմա համարում ենք թշնամի։ Մենք ականատես ենք, որ ապատիայի մեջ գտնվող մեր ժողովրդի մի մասը հավանության է արժանացրել ամեն գնով խաղաղության հասնելու իշխանության օրակարգը, քանի որ նույն իշխանությունն իր գործողություններով ու անգործությամբ հասցրել է ժողովրդին այնպիսի վիճակի, երբ նա իրեն ուժասպառ ու կորած է զգում ճնշող անորոշության պայմաններում։ 
Քաղաքական ընդդիմությունն էլ իր հերթին չի կարողանում (ի վիճակի չէ, կամ չի ցանկանում) քարոզել այն օրակարգը, ըստ որի ճգնաժամը ոչ միայն վտանգ է, այլեւ հնարավորություն՝ ցույց տալով ոչ միայն այդ հնարավորությունից օգտվելու հստակ ուղին, այլև՝ այսօրվա քաղաքական իշխանությունից ազատվելու ճանապարհն ու միջոցները։
Եկել է պահը, երբ մենք բոլորս պետք է հստակ գործողություններ ձեռնարկենք և քարոզենք, որ համախմբվելուն այլընտրանք չկա։ Մենք պարտավոր ենք նահանջելու փոխարեն ճանապարհ գտնել։ Մեր մտահոգությունը չպետք է լինի ամեն գնով հակամարտությունից խուսափելը։ Մեր մտահոգությունը պետք է լինի այնպիսի հասարակություն կառուցելը, որը պատրաստ է ցանկացած հնարավորության, ունակ դիմակայելու և ինքնուրույն լուծելու ցանկացած խնդիր։

Մենք չենք կարող սպասել և ողբալ այն ապագայի համար, որը մեզ սպասում է։ Մենք պետք է բորբոքենք մեր միջի ցանկությունը՝ հայրենասեր առաջնորդության ներքո պրկված ու համախմբված ձևավորելու և կառուցելու մեր ընտրած ապագան: Սա փրկություն է անհանգիստ ժամանակներում: Սա տոկունություն է փոթորկի դիմաց: Եվ սա այն է, ինչին արժանի է մեր ժողովուրդը, Հայրենիքը և պետությունը։

Ժամանակն է մեր ապատիան վերածենք գործի, մեր անորոշությունը՝ վստահության և մեր անհանգստությունը՝ հույսի»։