ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցեր
Մամուլ

36 հազար արցախցի դիմել է՝ փախստականի վկայական ստանալու

ՀՀ կառավարությունն Արցախից բռնի տեղահանվածներին տվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Ի՞նչ է նշանակում այդ կարգավիճակը՝ անհասկանալի է անգամ իրավաբանների, քաղաքական գործիչների եւ իրենց՝ արցախցիների համար։ Արցախցիներն ահազանգում են, որ իրենց ստիպում են հրաժարվել իրենց անձնագրերից, որտեղ նշված կոդը՝ տրված 070-ի կողմից, Հայաստանում համարեցին խոչընդոտ եւ որոշեցին նրանց նոր անձնագրեր տալ, որտեղ այլ կոդեր են նշված։ 

Երեկ էլ ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ հաստատվել են Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը եւ դրա տրամադրման կարգը: Այսպիսով` հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած Արցախի մեր հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաեւ ժամանակավոր պաշտպանության վկայական: Այդ երկու փաստաթուղթը գործում են միասին: Ստացվում է, որ Հայաստանի իշխանություններն արցախահայերին որոշակի շանտաժի են ենթարկում` նախ թոշակ եւ նպաստ չեն տրամադրում, ապա աշխատանքի չեն վերցնում` հայտարարելով, թե նրանք պետք է հրաժարվեն Արցախի անձնագրերից, որ դառնան ՀՀ լիարժեք քաղաքացիներ: Կարող էին, իհարկե, պահանջել, որ այսուհետ «Արցախ» բառը չօգտագործեն եւ Արցախը չհիշեն` միայն այդ դեպքում կարող են համարվել ՀՀ քաղաքացի, ուստի շնորհակալ լինենք, որ դա էլ չեն անում: Հիմա էլ ասում են` եթե ուզում եք Հայաստանից դուրս գալ, ապա պետք է լրացուցիչ փաստաթուղթ ունենաք` ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող փախստականի վկայական:

ՆԳՆ-ն հաղորդում է նաեւ, որ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական ստանալու համար 16.01-ի դրությամբ ստացվել է  36 հազար 200 դիմում, եւ տրվել է 28 հազար 490 վկայական: Այսինքն՝ 120 հազար արցախցիներից 36 հազարը չի հրաժարվել Արցախի քաղաքացու անձնագրից` ստացել է փախստականի վկայական: 

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ, օրինակ, իր հարսը տեւական ժամանակ է՝ չի կարողանում նպաստ ստանալ` երեխաների համար, գրանցման խնդիրներով պայմանավորված: «Ասում են` անձնագրերը միայն ճամփորդության համար են, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիության համար: Բայց այնտեղ գրված է․ ծննդավայրը՝ Հայաստան, այ, այսպիսի հակասություններ են առաջանում: Այսօր գնացել էի փաստաթղթեր հանձնելու, գրանցվելու, որպեսզի հետագայում աշխատեմ: Կարող է մի տեղ աշխատանքի եմ ուզում անցնեմ, ասում են` գրանցում չկա, վերջ, չի լինի, գրանցումն էլ ահագին տեւում է, այնպես չէ, որ մի րոպեի գործ է: Հազար ու մի հարց կա: Պարզաբանում են հիմա, որ գրանցումը ոչ մի կապ չունի, որ Արցախի ժողովուրդն ամեն ինչից կարող է օգտվել, բայց իրականությունն այլ է: Չգիտենք, թե վաղն էլ ինչ օրենք կընդունեն: Արցախում որ երեխա էր ծնվում, ես, որպես քաղաքապետ, փաստաթղթեր էի տրամադրում, երեխային գրանցում էին, երեխան նպաստ էր ստանում` 40 հազար դրամ: Այստեղ կոնկրետ իմ թոռնիկները ծնվել են հոկտեմբերի 23-ին, ասում են՝ իրենք Հայաստանի քաղաքացիներ են: Ստացվում է, որ ծնողները փախստական են, երեխաները` ոչ: Դրա համար էլ նպաստի հարցը ձգձգվում է: Վաղը, մյուս օրն էլ կարող է այլ օրենք ընդունեն, բայց Արցախում այդպես չէր, որ ամսին ծնվում էր, հաջորդ ամսվանից նպաստ էր ստանում: Իմ ընտանիքը նոր է գրանցվում, երեխաները հոկտեմբեր ամսին ծնվել են, դեռ ոչ մի տեղ գրանցված չեն: Ամեն տեղ գնացել ենք, բայց ձգձգվում է: Մոտ օրերս իբր պիտի ժամանակավոր մի տեղ գրանցում տան, որ նպաստ ստանանք: Ի դեպ, մի խնդիր էլ կա` մարդիկ տարիներով ապրել են Արցախում, օրինակ, ես մարդ գիտեմ, որ տասը տարուց ավելի Արցախում է ապրել, բայց իր առաջին անձնագիրը ստացել է Հայաստանում, ասում են` նպաստ չի հասնում քեզ, դու քո առաջին անձնագիրը Հայաստանում ես ստացել: Այսինքն, որ այդ մարդը տասը տարի Արցախում է ապրել, փոխել է իր անձնագիրը` Արցախի անձնագիր վերցրել, դա հաշիվ չէ՞: Ո՞վ է նման բան տեսել: Բայց չէ՞ որ այդ մարդիկ էլ Արցախի բնակիչ էին, ամեն ինչ կորցրել ու Երեւանում են հայտնվել` բախտի քմահաճույքին: Մեկ այլ դեպք էլ գիտեմ, որ մարդիկ մոտ երեսուն տարի Արցախում են ապրել եւ կրկին նույն խնդրի առաջ են կանգնել, այսպիսի խառը բաներ: Միգրացիան եւ սոցապնախարարությունը պետք է այդ հարցերով զբաղվեն: Օրենքը մեկն է` չի կարելի մարդկանց նման բաներ ասել: Ես չեմ հասկանում՝ հատո՞ւկ են անում, արցախցիների հաշվին գումա՞ր են տնտեսում, թե ինչ, բայց այդպես չի կարելի: Ում էլ զանգահարում ենք, նույն պատասխանն են տալիս: Մարդիկ կան, որ դեռ անգամ 100 հազար դրամ գումարը չեն ստացել: Անգամ կան, որ 50 հազարները չեն ստացել, ում դիմում ենք, պատասխան չկա, անգամ թեժ գիծը չի պատասխանում, որ մարդկանց հարցերը լուծվեն: Ինձ ամեն օր մի շարք մարդիկ են դիմում, բայց ես ի՞նչ կարող եմ անել»,- եզրափակում է Արծվիկ Սարգսյանը: