Իրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլըՎերացվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանին տնտեսական հարված է սպասվում. ԶեկույցՓարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է hրազենային կրակnցով․ կա զnհԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀՀակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություններըԿիևին, Դնեպրին և Զապորոժիեին հասցված հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահшցել է
Իրանի ԱԳՆ խոսնակը նախազգուշացրել է Ադրբեջանին«Էլդրայվ» ընկերությունը պարզաբանում է տարածել ավտոմեքենաների մատակարարման ուշացումների վերաբերյալԱբսուրդ ձևով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. Հայկ ՖարմանյանԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ովՄշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ ՀայրապետԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները՝ Նորվեգիայում․ Ուիթքոֆն արդեն Օսլոյում է«Արի՛, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս»․ Գերասիմ Վարդանյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց. Ռոմանոս Պետրոսյան
Մամուլ

Սերժ Սարգսյանը բացահայտեց Գագիկ Ծառուկյանին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեք օր է՝ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը դարձել է բոլորի քննարկման առարկան. քաղաքական գործիչները, մամուլը, փորձագետներն ու մյուսները խոսում են այդ մասին, գնահատում են առանձին հատվածներ, վերլուծություններ ու կանխատեսումներ են անում դրա հիման վրա: Դա, թերեւս, նորմալ է այն առումով, որ Սերժ Սարգսյանն այնքան հազվադեպ է հրապարակային ելույթներ ունենում, որ նրա ելույթները գոնե առժամանակ որոշակի աշխուժություն են մտցնում քաղաքական կյանքում (ի դեպ, ի տարբերություն գոնե մի քանի ամիսը մեկ ելույթ ունենալու պրակտիկայի, գործնականում մամուլի ասուլիսներ չի կազմակերպում, այնպես, որ լրագրողները հնարավորություն ունենան անձամբ իրենից պարզել իր ելույթների արդյունքում առաջացած հարցերը):

Բայց Սերժ Սարգսյանի ելույթների շուրջ առաջացող հետաքրքրությունն ունի մեկ, ավելի խորքային պատճառ, որը վկայում է Հայաստանի քաղաքական դաշտի փաստացի ամայացման մասին: Պատկերն այդպիսին է առնվազն համեմատության մեջ: Սերժ Սարգսյանի նախագահության առնվազն առաջին ժամկետի ողջ ընթացքում Հայաստանում կար կուռ ընդդիմություն, որը, թեեւ որոշակի փուլերում ավելի պակաս ակտիվություն էր ցուցաբերում, այդուհանդերձ հանդիսանում էր երկրում քաղաքական օրակարգ թելադրող հիմնական միավորը:

Այդ տարիներին քաղաքական դաշտն ամեն անգամ ակտիվանում էր ոչ թե՝ Սերժ Սարգսյանի, այլ՝ այն ժամանակվա ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից, եւ իշխանությունը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, իրականում հանդես էին գալիս այդ ելույթներին նաեւ պատասխանողի, արձագանքողի դիրքերից: Թե երբ ընդդիմությունը կորցրեց քաղաքական օրակարգ ձեւավորողի, թելադրողի իր կարգավիճակը, հստակ դժվար է ասել: Կարելի է միայն արձանագրել, որ ուժերի այդ դասավորության առաջին ամենալուրջ փոփոխությունն արձանագրվեց 2013 թվականի նախագահական ընտրություններում, երբ նախ՝ իր թեկնածությունը չառաջադրեց ԲՀԿ այն ժամանակվա նախագահ Գագիկ Ծառուկյանը, ապա նրան հետեւեցին նաեւ ընդդիմադիր ուժերը՝ Սերժ Սարգսյանին միայնակ թողնելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ պայքարում:

Եվ 2013 թվականին Սերժ Սարգսյանը ոչ միայն հաղթեց նախագահական ընտրություններում, այլեւ ընդդիմությունից վերցրեց քաղաքական օրակարգ թելադրողի կարգավիճակը: Կարելի է, իհարկե, հակադրվել, եւ որպես հակափաստարկ՝ հիշեցնել մինչեւ անցած տարվա փետրվարը «հուժկու ոչ իշխանություն» դարձած եռյակի գործունեությունը, որն այն ժամանակ առերեւույթ քաղաքական օրակարգ էր թելադրում: Բայց հենց 2016 թվականի փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ իրականում ինքն էր թելադրում եռյակում «եղանակ թելադրող» Գագիկ Ծառուկյանին:

Սերժ Սարգսյանի վերջին ելույթը գուցե դեռ երկար կքննարկվի, որովհետեւ Հայաստանի քաղաքական կյանքում այլ քննարկելու բան, մեծ հաշվով, չի մնացել: Դրա համար էլ Սերժ Սարգսյանն արդեն իր ելույթներում ավելի շատ խոսում է ոչ թե՝ ընդդիմադիրների, այլ՝ սեփական թիմակիցների դեմ: Առանց անուններ տալու, իհարկե: Երբ Հայաստանում ընդդիմությունն ուժեղ էր, իշխանությունը չէր կարող իրեն նման ճոխություն թույլ տալ:

Բայց դա հնարավոր դարձավ, քանի որ Հայաստանի ընդդիմությունն իրեն ճոխություն թույլ տվեց իշխանափոխությունը նույնացնել Գագիկ Ծառուկյանի հետ, ով իշխանությանը հեռացնելու փոխարեն՝ ինքը հեռացվեց իշխանությունից՝ իր հետ քաղաքական դաշտից փաստացի հեռացնելով ընդդիմադիր գործունեությունն ընդհանրապես: Փետրվարի 12-ի ելույթում Սերժ Սարգսյանը վերջնականապես բացահայտեց՝ ինչու էր Գագիկ Ծառուկյանը հայտնվել ոչ իշխանական ուժերի եռյակում: Ի դեպ, թերեւս հենց դրա համար էլ որոշ ժամանակ անց Ծառուկյանը պարգեւատրվեց մեդալով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում